20
[Կարոտ իրենց սուրբ փափագին].
Եդեմ այգին կըտրի թող փուշ,
Իրենք գազան չար ու ապուշ։
Էսպես կանչեց, ու, ո՜վ սարսափ, փոխվեց դըրախտն էն անուշ,
Ծառը կըտրեց կոպիտ մացառ, որթը— բաղեղ, վարդը— փուշ.
Պահնորդ մարդիկ դարձան գազան զուրկ նշանից մարդկային,
Կորցրին և տիպ, և քնքշություն, որ ի ծընե ունեին։
Սոսկաց արքան, ծեր, բազմափորձ մարդիկ կանչեց իր ատյան,
— Ո՜վ է, ասավ, ձեզնից տեսել կամ իմացել էսպես բան.
Ինչ պատիժ է, որ գալիս է ինձ ու երկրիս բովանդակ,
30
Եվ ինչ ճար կա < . . . >
Խոնարհեցին մեծ ծերերը գլուխները ալեզարդ,
— Թող շատ ապրի Ալամ արքան ոսկի գահին իր հաստատ,
Հազար տեսակ ցավի տուն է— էս աշխարքը անցավոր,
Ու թվում է մարդու համար ամեն մի ցավ անսովոր.
Բայց դու եղիր համբերատար, միտքդ պահիր [միշտ] երկար,
Ցավը պետք է մարդր քաշի, ոչ թե անշունչ սար ու քար:
Էս աշխարքում ոչ առաջին, ոչ վերջինն ես դու մենակ.
Պատահել են Էսպես դեպքեր կյանքում ամեն ժամանակ.
Մենք չենք տեսել, բայց լսել ենք, որ մեզանից շատ առաջ
40
Գորտ ու գազան մարդ են դառել, մարդը դառել գայլ կամ արջ.
Բայց թե հե՞ր Է էս պատիժը այժըմ գալի քեզ վըրա,
Անգետ ու [մութ] մարդիկ ենք մենք— էդ ղրկողը կիմանա։