Էջ:Թումանյանի ԵԼԺ հ4.djvu/90

Այս էջը հաստատված է

70 Պետք է քննես, առաջ բերող նրա պատճառն իմանաս։
Երբ իմացար, թե էս ընչից էս ինչ բանն է գալի,
Կարող ես դու առաջ բերես և հետևանք ցանկալի։
Եվ արդ, քանզի ամեն մի բան ունի իրեն մի պատճառ,
Իսկ էն, ինչ որ պատճառ ունի, ունի նաև իրեն ճար,
Մի՛ տրտմիր դու, մեծ թագավոր, մեզ տուր միայն ժամանակ,
Որ քընընենք ու էս ցավի պատճառն ու ճարն իմանանք։


Ու գընացին քառսուն ցերեկ, քառսուն գիշեր տըքնեցին,
Ցերեկն անդուլ, հանգիստ չառան, ոչ գիշերը՝ քնեցին,
Քըրքըրեցին, քընընեցին ամեն գրվածք ու գրյանք,
80 Երբոր անցավ քառսուն օրը, եկան դարձյալ ապարանք։
— Թող շատ ապրի Ալամ արքան ողջ ու հաստատ իր գահին,—
Գլուխ տվին, էսպես ասին [գիտունները] արքային։
—Քըրքըրեցինք, քընընեցինք մենք գաղտնիքը էս կյանքի,
Սահմանեցինք [էությունը], տեղն ու ցեղը ամենքի.
Առանք մարդուն, որ [կյանքերի] օղն ու կապողն է վերջին,
Իջանք ներքև [կարգով] շարքով մարդուց անցանք մենք արջին,
Արջից հավքին, հավքից սողունն ու սողունիցը ձըկան,
էսպես հերթով հասանք մինչև էակները նախնական,
[Մանրէները միաբըջիջ, որ < ․ ․ ․ >
90 Կազմըված են հյուլեներից՝ անտեսնելի մեր աչքին],
Որոնք ունեն իրար ներհակ զորություններ լավ ու վատ,
Ու միանում ու լուծվում են, մաքառելով անընդհատ—
էսպեսով էլ հորինում են ելևէջներ կյանքի մեջ,
ՈւյԺ կամ ծյուրում, ախտ կամ եռանդ, ձիրք ու ծնունդ և կամ վերջ․․․
Ու [ բովանդակ] էս աշխարհքում ամեն մինը մի կյանքով