— Պատմիր, լսենք, ով բարեկամ, շատ աշխարհք ես ման եկել,
Ի՞նչ ես տեսել, ի՞նչ ես լսել, պատմիր լսենք թող մենք Էլ:
— Շատ աշխարք եմ ես ման եկել, խոսեց Արեգն ու ասաց,
Ու շատ զարմանք բան եմ տեսել, ոչ տեսնված, ոչ լսված,
Բայց ինչ էսօր աչքով տեսա ես քեզանից էս քաղքում,
Էդպես զարմանք բան չեմ տեսել դեռ բազմափորձ իմ կյանքում։
Էսօր շվար կանգնած էի մինարեի պատի տակ,
Էն ծովացած ամբոխի մեջ, պանդուխտ, անոք ու մենակ,
200
Երևացիր գա գեղեցիկ, դեմքդ զվարթ ու պայծառ,
Ոգևորված, ուրախ֊ուրախ վեր— մինարեն բարձրացար,
Ձենըդ ջահել, զիլ ու հնչուն, լի ավյունով գերբնական,
Շատ շատերի ուշքը տարավ, < . . . >եցին ու ընկան.
Տարված, գերված զմայլանքին կախարդական քու երգի
Ճախրում էին գլխիդ շուրջը թռչունները երկընքի,
Բայց իջնելիս լալ սկըսար, մազերդ փետտել, քեզ կոծել․
Էդ տարօրեն քու արարքից ես ապշած եմ մնացել։
— Հաց կեր, պանդուխտ իմ բարեկամ, խնդրեց երգիչն Արեգին,
[Էդպես անզգույշ ձեռք մի տար դու անբուժելի իմ վերքին]։
II
210
«․․․ Ջերմ ու պայծառ գարնան մի օր, հանդիսավոր մի տոն օր,
Մինարեի տակ ծովացած ժողովուրդը բյուրավոր
Սպասում էր իմ աղոթքին։ Ոգևորված ես եկա,
Էնպես ուրախ, ինչպես էսօր, վեր, մինարեն բարձրացա։
Լե՜ն աշխարհքը ոտիս տակին, խոր երկինքը իմ վըրեն,
Հոգիս լիքը երազներով— երգը հոսեց ինքն իրեն։
Չըքնաղ հավքեր՝ թըռած անհայտ աշխարհներից դեպի ցած՝