Ես հողեղեն— չեմ դիմանում. ձեր հըմայքին գերբնական,
Գութ արեք, գո՜ւթ, ո՛վ անմահներ, մի՛ տաք ինձ նոր փորձության։
— Էնտեղ ես դու, ուր հողեղեն ոտ չի կոխել դեռ, ասավ,
Ուր անհայտ են երկրավորի չընչին կիրքը, վիշտն ու ցավ,
Ուր հողածինն այցելում է լոկ կարճատև ցընորքում
Բայց դու նըստիր, ազնիվ հոգի, որ ես հանգչեմ քո գրկում,
300
Սակայն եթե ինձ համբուրես, էնքա՜ն հետո կըզըղջաս,
Էլ չես գըտնիլ ինչ կորցընես՝ ամբողջ կյանքդ թեկուզ տաս․․․
Ու Էս երրորդն Էնքան սիրուն, կախարդիչ Էր առավել,
Որ Էն երկու փորձից հետո մոռցա խոստումս ես պահել․․․
— Այժմ գընա, հեգ հողեղեն, ու տառապիր կարոտից․․․
Կանչեց վըշտով, կըշտամբելով ու հեռացավ իմ մոտից։
Ես շըվարած միտք եմ անում Էն վայրերում դյութական,
Թե կարճատև մի հաճույքի ի՛նչպես տըվի Էնքան բան․․․
Միտք եմ անում ու գընում եմ, որոնում եմ ամեն տեղ,
Ո՞ւր գնացին, ո՞ւր չըքացան ոգիները Էն շըքեղ․․․
310
Էլ ոչ մի տեղ չեմ հանդիպում ես նրանցից ոչ մեկին,
Անհուն ցավից ու կարոտից տառապում Է իմ հոգին։
Շուրջս արդեն մրշուշապատ, դատարկ ու լուռ ահավոր,
Հուսահատված ձեն եմ տալիս հառաչելով սըրտախոր,
Մին Էլ հանկարծ ահեղ թընդաց— «շո՜ւտ, Էստեղից սըրան տար․․․»
Որ մըթնեցին իմ աչքերը, կորավ շուրջըս ինչ որ կար,
Մին էլ տեսա կըրկին կանգնած մինարեի բարձունքին.
Դարձյալ կեղտոտ էս քաղաքում, շուրջըս ամբոխն ահագին։
․․․Հուր կարոտով ամեն տարի միշտ նույն օրը էն օրեն
Ուրախ֊ուրախ, ինչպես էսօր, դիմում եմ ես մինարեն,
320
Երգում եմ լի պայծառ հուսով ու կարոտով գերազանց,
Որ երգերըս, ու մտքերըս նըվիրում եմ ողջ նըրանց,