Այս էջը հաստատված է
Ես լռեցի։
Նա քնեց։ Ես նայում էի նրան, և ինձ թվում էր, թե նա հանգստանում էր ալլահի հովանավորության տակ, որ ասես թե նայում էր վերևի ջինջ կապույտից, իսկ <ես> նրանից պահապան էի կարգված, որ ոչ ոք չխանգարի Բայրամի հանգիստը։ Ես այն րոպեին զգում էի իմ պաշտոնի ամբողջ վեհությունը, և ոչ ոք, ոչ ոք չէր կարող խանգարել նրա հանգիստը։