Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/107

Այս էջը հաստատված է


1913
ԳԵԼԸ
1

Խորն աշունքին Լոռու սարերով անցկենալիս մի գյուղում մութը վրա հասավ։ Հյուր ընկա Անդրիաս քեռու տանը, որ մի հին ու փորձված հովիվ էր։

Սարերում սովորություն կա, որ տեսան մեկի տունը հյուր եկավ՝ հարևանները կհավաքվեն եկվորի գլխին, կհետաքրքրվեն, հարցուփորձ կանեն՝ իմանան ի՛նչ կա, ի՛նչ չկա աշխարհքում։ Եվ ահա հետզհետե գյուղացիք հավաքվեցին Անդրիաս քեռու օթախը։

Տանտերը բուխարին թեժ արավ, մենք էլ, ով ինչպես ուզեց, տեղավորվեցինք լեն ու արձակ տախտերի վրա ու սկսեցինք զրույց անել։

Էս խոսակցության միջոցին գյուղի շներն սկսեցին անհանգիստ հաչել ու ոռնալ։

— Գել է,— միաբերան բացականչեցին գյուղացիք։

— Ընչի՞ց եք իմանում,— հարցրի ես։

— Գիլահաչ են տալի, աղա։

— Գիլա՛հաչը ո՞րն է։ Մի՞թե շները միշտ մի տեսակ չեն հաչում։

— Չէ՛, աղա, գիլի վրա ուրիշ տեսակ են հաչում, մարդի վրա՝ ուրիշ։ Մարդկանցից էլ՝ գողի վրա ուրիշ տեսակ են հաչում, անցորդի վրա՝ ուրիշ։ Խմբի վրա ուրիշ տեսակ են հաչում, կենդու մարդի վրա՝ ուրիշ․․․

Հենց էս խոսքի մեջն էինք, որ մի հրացան տրաքեց, շների

105