Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/108

Այս էջը հաստատված է

հաչոցը սաստկացավ ու միաժամանակ մի աղմուկ բարձրացավ։

— Հասեք, հե՜յ․․․ տարա՜վ, տարա՜վ, հե՜յ․․․

Գյուղացիք դուրս թափեցին։


2

Գյուղիցը դուրս գիշերվա մթնում լսվում էր խուլ աղմուկ։

Ես մենակ էի մնացել։ Տան կնանիքն էին միայն դռան առջև հավաքված վաշ ու վիշ անում։ Միջների պառավն անիծում էր․

— Վո՜ւյ, անտեր մնաս դու, անտեր։

Ու մրմնջում էր «Գիլկապի» աղոթքը։

«Ալալոս,

Գալալոս,

Գելը կապեմ երկու բըթով,

Երկու բըթով, երկու մատով,

Աստվածածնա քաղցր կաթով,

Սուրբ Սարգսի ձիու ձարով,

Նահատակաց կարմիր քարով։

Գիլի ճամփեն մոլոր անեմ,

Գիլի ատամ խըմոր անեմ,

Ոտները թուլ,

Ականջը խուլ․․․»

Ու կրկնում էր․

— Վո՜ւյ, անտեր մնաս դու, անտեր․․․

— Էն ի՞նչ է, նանի, — հարցրի ես, թեև համոզված էի, որ, գել էր։

— Գել է, որդի, գել։ Ոչխարը սարից գեղն են բերել — ետևիցն եկել է։


3

Վերջապես խառնիխուռն, բարձր-բարձր խոսելով ու ծիծաղելով, եկան գյուղացիք։

— Աղա, բա որ ասի՞նք։

106