Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/109

Այս էջը հաստատված է

 ― Ուրեմն գե՞լ էր։

Ինձ պատասխան տալու փոխարեն առաջ բերին մի թխադեմ 17—18 տարեկան պատանու։

— Այ տղա, Սիմոն, էդ ո՞նց էլավ։

— Այ տղա, դե էն ա, ոչխարը բերում էի, տուն անեմ։ Բերի գեղին մոտեցրի, մին էլ տեսնեմ ոչխարը դեսուդեն խախալ-խախալ է անում․ շունն էլ հա է անում, թե ոչխարի մեջն ընկնի։ Հենց էս ժամանակը շները թփի տակիցը մի գիլի վեր կալան ու ետևիցը լարվեցին։

— Հասի՛ հա հասի՛, բռնի՛ հա բռնի․․․

Մին էլ տեսնեմ ոչխարը կտրկան էլավ ու փախս առավ։ Ետ մտիկ տամ, որ մի անտեր գել էլ մի ոչխարի բռնել է, հետը կողք-կողքի ընկել ու պոչով ետևիցը քշում է, ոչխարն էլ հետը չափ ընկած գնում է, ոնց որ հարսանիքի ձիավոր ըլի․․․

— Հա՜յ հա հա՜յ․․․— շուռ եկա դեսը։ Թվանքը որ տրաքեց, սա ոչխարը թող արավ փախավ։

— Անտերը ոչխարի միջին տապ արած է էլել, հա՛,— նկատեց քեռի Անդրիասն ու դարձավ դեպի ինձ։— Էդպես է դրանց սովորությունն, ա՛ղա։ Էգ ու որձ գնում են։ Մինը ոչխարիցը մոտիկ տապ է անում կամ եթե աջողեցնում է՝ հենց ոչխարի միջին է տապ անում, մյուսը գալիս է երևութք ըլում, խաբսը տալիս, շանն ու չոբանին առնում փախչում։ Տապ արած ընկերը ետևիցն էս խառնակ ժամանակը ոչխարը տանում է։ Շատ անգամ էլ ոչխարը տանում է պահում ու ետ գալիս ընկերին օգնության։ Ուստա չոբանը փախած գիլի ետևից գնալ չի, գիտի, որ ետնուց վտանգ կա պատրաստած։

— Սա էլ է լավ ժաժ եկել,— գովեցի ես պատանի հովվին,— կարողացել է գելի բերանից անփորձանք ազատել ոչխարը։

— Գիլի բերանից անփորձանք ոչխար ազատիլն ինչպես կլինի, աղա,— խոսեց պատանին։— Գելը տեսավ, որ ոչխարը ձեռիցը գնում է, մինչև իմ հասնելը մի ռխելում ոչխարի դմակը պոկեց տարավ։

— Հա՛, էդպես է,— դարձյալ մեջ մտավ տանտերս։—

107