Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/11

Այս էջը հաստատված է

ա, հալբաթ աշունքը կգա, ես գիտեմ․․․ ես քու լավությունը մի ետ վճարեմ, որ․․․ ես մաճկալ Անդրին եմ. ես ինձ վրա չեմ թողուլ ուրիշի լավությունը․․․ հալա մի էս նեղ տարուցը պրծնեմ, քյուլփաթս սովամահից ազատեմ․․․ ես գիտեմ, էլի․․․»։

- Բարի օր, ախպերացու,- հանկարծ մի ձայն եկավ ներքևից։

Յուր ցնորմունքից սթափվեց Անդրին և տեղնուտեղը իսկույն կանգնելով՝ ներքև նայեց։ Ճամփու տակի աղբյուրի մոտ տեսավ մի սպիտակ չուխավոր մարդ։ Անդրին իսկույն ճանաչեց, որ նա կռո է (շորագյալցի)․ միայն նրանք են սպիտակ չուխա հագնում, իսկ իրանց երկրում այդ ամոթ է։

Շորագյալցուց փոքր-ինչ հեռու նրա կինը թոկի ծայրը բռնած արածացնում էր իրանց ձին։ Իսկ նրանց մանկահասակ աղջիկը գետեզերքին լվանում էր երեսը փոքրիկ եղբոր, որի ուրախ ճվճվոցը խլանում էր լեռնային գետի գոռոցի մեջ։

Շորագյալցին զարմացել էր Անդրուց, որ պելացել էր իրանց վրա, և տեսնելով յուր պատասխանն ուշանում է, կրկին ձայն տվեց. «Առաջ բարի, ախպերացու․․․ ո՞րտեղանցի ես»։

«Թփռշու հե՜՜շշ»,- մարդուն պատասխանելու փոխարեն Անդրին կանչեց յուր ձիուն, որ հեռացել էր բավական։ Հոգնած անասունը իսկույն կանգնեց և սկսեց արածել ճամփի կողքի կանաչը։

Երբ որ տեսավ ձին կանգնեց, Անդրին ճանապարհից դուրս եկավ, կանգնեց նեքևի եզերքին և սկսեց բարձր գոռգոռալ, կարծես ուզում էր վախեցնել անծանոթին։

- Աստծու բարին, բարեկամ, ո՞րտեղանցի ես, բարեկամ։

- Որթնավեցի եմ։ Դու ո՞րտեղացի ես, ո՞ւր ես գնում, խեր ըլի,- յուր ձայնն էլ բարձրացրեց վերևից։

- Ես դսեղեցի եմ՝ էդ ո՞ւր <ես> տանում էդ օղլուշաղը։

- Ահ չկա խու ճամփեքին։

- Չէ՛, արխեին գնա. ո՞ւր եք գնալու։

- Քարնջեցի Մատնանց Գիքորը ո՞նց ա,― փոխանակ պատասխանելու հարցրեց շիրակեցին։

9