Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/130

Այս էջը հաստատված է

հեշտ հաշտվում են ծղրիդներն ու երգում ու ավելի էլ շատ են ապրում, քան ազատ ժամանակը, երբ ենթակա են հազար ու մի փորձանքի։

Մի մեծ միջատագետ, որ և մեծ բանաստեղծ է միաժամանակ, ասում է՝ ես ծղրիդին հաճույքով կդնեի գարնան վերածնության երգիչների գլուխը։

Եվ սրանով՝ միջատ սոխակը քիչ է մնում խլի թռչուն սոխակի փառքը։

Բայց դուք գուցե էս էլ եք փորձել։ Ուզել եք գտնել, տեսնել մեր փոքրիկ ու նշանավոր երգչին ու չեք կարողացել։ Առաջիդ երգում է, ձենի վրա գնում ես, մին էլ տեսնում ես կտրեց ու սկսեց հեռվից։ Էն կողմն ես գնում, հանկարծ լսում ես, որ աջից է երգում, ձախից, ետևից․․․։

Զարմանում ես, շշկլում ես։ Ո՞րտեղ է վերջապես։

Ինչ ուզում ես՝ արա, ձենով չես գտնիլ նրան, շարունակ էսպես խաբսը կտա։

Բայց ինչո՞ւմն է հնարքը, ո՞նց է անում, որ էսպես խաբսն է տալիս։

Շատ հասարակ ու պարզ բան։

Երկու դողդոջուն, սպիտակ, բարակ, չոր ու թափանցիկ արտաքին թևեր ունի, որոնց եզերքները իջնում են ցած։ Սրանց աջը միշտ գալիս է ձախի վրա, ու արմատում տակից մի կոշտ ունի։ Էդ կոշտից հինգ փայլուն ամուր երակներ են ձգվում, երկուսը՝ վերև, երկուսը՝ ներքև, իսկ հինգերորդը, որ շեկավուն է և փշփշոտ՝ մեջտեղով։

Հենց սա է էն գործիքը, որ թևին քսելով ձեն է հանում ու նվագում ծղրիդը։ Կնտնտոցի (смычок) պաշտոն է կատարում։

Ներքևի ձախ արտաքին թևն էլ նույն կազմն ունի, միայն թե սրա կնտնտոցն ու մյուս երակները վերևի կողմից են։ Էնպես որ, վերևի ու ներքևի արտաքին թևերի երակները, խաչաձև գալիս են իրար վրա։

Կնտնտոցներն իրար քսելիս, նայած թե որ երակին կամ թևի ինչ տեղին է քսում, նրա համեմատ էլ ձենը փոխում է։

Սրա հետ միասին, եթե նվագելիս թևերը բարձրացնում է, ձենը ազատ ու լիահնչյուն է տարածվում, իսկ եթե թևերն

128