Այս էջը հաստատված է
Խոր անտառում մի այծ է լինում։ Ունենում է մի գեղեցիկ ուլ։
Ուլին ամեն օր թողնում է տանը, ինքը գնում է արոտ անելու։ Արածում է և իրիկունը կուրծքը լիքը տուն է գալիս։ Տուն է գալիս, դուռը զարկում ու մկըկում, կանչում․
- Սևուկ ուլիկ,
- Սիրուն բալիկ,
- Ման եմ եկել սարեսար,
- Կաթն եմ արել քեզ համար,
- Դըռնակը բա՛ց, ներս գամ ես,
- Անուշ-անուշ ծիծ տամ քեզ․
- Սևուկ ուլիկ,
- Սիրուն բալիկ։
Ուլիկն իսկույն վեր է թռչում, դուռը բաց անում։ Մայրը ծիծ է տալիս նրան ու կրկին գնում արոտ։
Էս բոլորը թաքուն տեսնում է գայլը։ Մի իրիկուն այծից առաջ գալիս է, դուռը զարկում ու իր հաստ ձայնով կանչում․
- Սևուկ ուլիկ,
- Սիրուն բալիկ,
- Ման եմ եկել սարեսար,
- Կաթն եմ արել քեզ համար,
- Դըռնակը բա՛ց, ներս գամ ես,
178