Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/258

Այս էջը հաստատված է

 Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ՝ Փանոսը կորել է։ Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել։ Գեղահավան հավաքվում են գնում․ գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված,ինքը չկա,

Դես Փանոս, դեն Փանոս․ հարցուփորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ։

— Ա՛յ մարդ, էս հագուստը ո՞րտեղից է ընկել քեզ մոտ։

Թե ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափի վեր ածած էր, հավաքեցի, բերի։

Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում՝ Փանո՜ս, Փանո՜ս, Փանոսը չկա։

Վճռում են, որ Փանոսը խեղդվել է։

Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս։ Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում․ հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում։