Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/269

Այս էջը հաստատված է
1911


ՓՈՔՐԻԿ ՁԿՆՈՐՍԸ

Շատ—շատ տարի առաջ Ճապոնական ծովի ափին մի ջահել ձկնորս է լինում, անունը՝ Ուրաշիմա։ Մի լավ ու բարի տղա է լինում Ուրաշիման և հմուտ ուռկան ու կարթ գցող։

Մի անգամ գնում է ձուկը բռնելու։ Ձկան տեղ ջրից հանում է, ի՞նչ եք կարծում, ի՞նչ․․․ Մի մեծ, ահագին կրիա։ Բայց էստեղ ձեզ դեռ մի բան պիտի ասեմ, որ գուցե դուք չգիտեք․ էդ էն է, որ կրիաները ապրում են մինչև հազար տարի։

Ուրաշիման իրեն—իրեն միտք է անում, թե՝ ավելի լավ էր սրա տեղը մի ձուկը բռնեի, գոնե ճաշին կուտեի։ Իսկ սրան ի՞նչ անեմ, ինչո՞ւ սպանեմ էս խեղճ կենդանուն, ինչո՞ւ արգելեմ դեռ ինը հարյուր իննսունինը տարի էլ ապրելու։ Չէ, էդպես խստասիրտ չեմ լինիլ։ Ես գիտեմ, էդ իմ մորն էլ չի դյուր գալ։

Ու կրիան կրկին գցում է ծովը։

Սրանից հետո Ուրաշիման քնում է իր նավակում։ Օրն էլ ամառվա էն տաք օրերից է լինում, երբ ամեն մարդ ուզում է ճաշից հետո մի քիչ քնի։ Քնած ժամանակ ծովի անդունդից դուրս է գալիս մի սիրուն աղջիկ, մտնում է նավակն ու ասում․

— Լսի՛, Ուրաշիմա․ ես ծովի թագավորի աղջիկն եմ, իմ հոր հետ ապրում եմ ծովի հատակին, վիշապների ապարանքում։ Ոչ թե կրիա էր քո բռնածը, այլ ես էի։ Իմ հայրը՝ ծովի աստվածը, ուղարկել էր ինձ փորձով իմանալու՝ դու բարի՞ ես, թե չէ։ Մենք այժմ գիտենք, որ դու մի լավ ու բարի տղա ես, որ երբեք խստասիրտ չես կարող լինել, և

263