Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/275

Այս էջը հաստատված է
1913


ՄԱՐԴԱԿԵՐԻ ԱՂՋԻԿՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՎԱՐՊԵՏԸ

Լինում է, չի լինում՝ լինում է մի թագավոր․ ունենում է երկու որդի, մինը՝ բարի, մյուսը՝ չար։ Բարին լինում է մեծն ու ժառանգը։ Էս բանը դուր չի գալի չար եղբորը, մտածում է՝ մի կերպով ազատվի բարի եղբորից, որ ժամանակին ինքը թագավոր դառնա։ Մի օր ասում է․

— Արի՛ գնանք որսի։

Թե՝ գնանք։

Գնում են։ Մտնում են անտառի խորքը։ Որ մտնում են անտառի խորքը, թիկնապահները ետ են ընկնում, ու երկու եղբայր մնում են մենակ։ Որ մնում են մենակ՝ էս չար եղբայրը սուրը հանում է, խրում է բարի եղբոր թիկունքը ու, կարծելով, թե արդեն սպանեց, վերադառնում է պալատը, իբրև թե բան չի պատահել։ Հերը հարցնում է․

— Եղբայրդ ի՞նչ եղավ։

― Ա՛խ,— ասում է,— Ձերդ մեծություն, էնպես մի դժբախտություն պատահեց որ․․․ Գազանները եղբորս կերան․․․

Խեղճ հերը աղի արտասուք է թափում, լաց ու սուգ է անում, դարդից հիվանդանում է, մեռնում, ու չար որդին տեղը նստում է թագավոր։

Սրանց էստեղ թողնենք, գնանք հիմի տեսնենք՝ ինչ եղավ բարի եղբայրը։

Բարի եղբայրը անտառի խորքում ուշքի է գալի, սկսում է թառանչել ու օգնություն կանչել։

— Օգնեցե՜ք, ո՜վ աստված սիրողներ․․․ օգնեցե՜ք․․․

Ճյուղերը ջարդոտելով, խոտերը խշխշացնելով, մինը

269