Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/276

Այս էջը հաստատված է

առաջ է գալի, տարածում է երկար ճանկերով մազոտ ձեռքերը, վեր է քաշում թագավորի տղին ու հետը փշփշոտ լեզվով մեջքի արյունը լիզում է, հետը խուլ մռմռում․․․

— Օ՜ֆ, ի՜նչ համով է․․․ Օ՜ֆ, ի՜նչ համով է․․․

Էս խռպոտ ձենից թագավորի տղի հոգին մարում է։ «Վա՜յ ինձ,— ասում է,— մարդակերի ճանկն եմ ընկել»։ Դու մի՛ ասիլ, ճշմար՜իտ որ, ընկած է լինում մարդակերի ճանկը։

Մարդակերը սրան մի բոխչի նման կռնատակն է առնում ու ճամփա ընկնում դեպի իր քարանձավը։

Լոք-լոք անելով՝ մի քանի րոպեում հասնում է քարանձավի դուռն ու ծեծում․

— Դուռը բաց արա, աղջիկ ջան, դուռը բաց արա, տես քեզ համար ինչ եմ բերել․․․

Աղջիկը որ դուռը բաց է անում, որ տեսնում է ուշաթափված ու արյունաթաթախ թագավորի տղին, խղճահարվում է, ասում է․

— Էստեղ ի՞նչ լավ բան կա որ․․․ Չես տեսնո՞ւմ՝ արդեն մեռած է․․․ թող տանեմ դեն գցեմ․․․

— Ասենք՝ ճշմարիտ ես ասում, արդեն դիակ է․․․ Տար դեն գցիր, իսկ ես էլի կգնամ որոնելու,— ասում է հրեշ հերն ու ձեռաց անհետանում։

— Ո՜ւ․․․ ո՜ւ․․․— միայն մռնչյունն է լսվում հեռվից։

Հերը հեռանում է թե չէ՝ աղջիկը վազում է, պահարանից մի դեղ է հանում, բերում է քսում տղի վերքին։

Տղեն աչքը բաց է անում, ասում է․

— Օ՜ֆ, էս ի՜նչ շատ եմ քնել։

Ու տեսնելով կողքին կանգնած աղջկանը՝ հարցնում է․.

— Դու ո՞վ ես, սիրուն աղջիկ։

— Ես մարդակերի աղջիկն, եմ, բայց ինձանից մի վախենար․․․ իսկ դու ո՞վ ես․․․

Թագավորի տղեն նոր հիշում է ու գլխի է ընկնում, թե որտեղ է ընկել, հայտնում է, թե ինքն ով է, պատմում է իր գլխին եկածը ու խնդրում է աղջկանը, որ թողնի իրեն՝ գնա իր հոր մոտ։

— Քեզ ու քո հորը սարեր ու ձորեր են բաժանում,— պատասխանում

270