Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/277

Այս էջը հաստատված է

է աղջիկը։— Չես կաըող նրան հասնես։ Ճամփին կբռնի իմ հերը, երկու պատառ կանի, կուտի քեզ։ Էստեղից անփորձանք դուրս գալու-գնալու համար պետք է ունենալ իմ հոր մատի կախարդական մատանին։ Ես նրա մատից, քնած ժամանակը, կհանեմ էն կախարդական մատանին, միայն մի պայմանով, որ խոսք տաս՝ միասին փախչենք, ու ամուսնանաս ինձ հետ։

Թագավորի տղեն խոսք է տալիս։

Էս ժամանակ լսվում է մարդակերի մռնչյունը,— ո՜ւ․․․ ո՜ւ․․․

Որսը անհաջող էր անցել, բարկացած վերադառնում էր տուն։

— Շուտ արա, մտի՛ր էս քունջը, թաքնվի՛ր, թե չէ որ տեսավ քեզ, կուտի․․․

Աղջիկը թաքցնում է տղին ու միամիտ նստում։ Հերը ներս է մտնում թե չէ՝ հոտոտում է ու կանչում․

— Օ՜ֆ, ի՜նչ լավ մարդահոտ է գալի․․․

— Էդ քեզ է էդպես թվում,— ասում է աղջիկը։— Մարդն էստեղ ո՞վ է տվել․․․ Հոգնած ես, արի մի լավ հաց կեր ու պառկի քնի։

Մարդակերը մրթմրթալով մի խորոված եզան կիսան է կլանում ու մեկնվում։ Աղջկանն ասում է․

— Արի գլուխս քորի, որ քնեմ։

Աղջիկը մի ձեռքով գլուխը քորում է, մյուսով կամաց աշխատում է մատանիքը մատիցը հանի։

— Էդ ի՞նչ ես անում, աղջիկ ջան,— կեսքուն, կեսարթուն մռմռում է մարդակերը։

Աղջիկը վախեցած, ձեռը ետ է քաշում ու էդ օրը էլ չի համարձակվում մատանին հանելու փորձ անել։

Իրիկնապահին մարդակերը նորից որսի է գնում, մնում են աղջիկն ու թագավորի տղեն։

Աղջիկը քունջից դուրս է բերում թագավորի տղին ու նրա խնդիրքով ման է ածում իրենց սենյակները։

Մի դուռն է բաց անում, տղեն զարմանքից մնում է ապշած։ Մի մեծ դահլիճ է՝ լիքն ու զարդարված ոսկով ու արծաթով,

271