Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/284

Այս էջը հաստատված է

— Ես գոհ եմ, բայց էնպեսները կան, որ իսկի չեն կարող գոհ լինել․․․

— Ինչո՞ւ։

— Էնդուր։

Ասում է, բռնոթին քաշում ու գնում իր խանութը։

Դու մի՛ ասիլ հենց էդ օրն էլ թագավորը իր մեծամեծներին հրավիրած է լինում հանդիսավոր ճաշկերույթի։

Սեղանին միս են բերում— լեշի հոտ է գալի, պանիր են դնում— էնքան որդնած, որ իրեն—իրեն սեղանի վրա ման է գալի, պտուղները՝ ճիճվառ, թթու, կանաչեղենը՝ փտած․․․

— Էս ի՞նչ բան է,— գոռում է թագավորը․— էստեղ կանչեցեք էդ լիրբ խոհարարին։

Խեղճ խոհարարր երդում—կրակն է ընկնում, թե ամենաընտիր մթերքն է առել, սրան—նրան վկա է բերում, թե բոլոր ուտելիքները հրաշալի բուրում էին խոհանոցում․․․

Ինչ պետք է անեն։ Թագավորն էլ, իր մեծամեծներն էլ չոր հացը ջրումը թրջում են ուտում, որ սովամահ չլինեն։

— Կա, թե չկա՝ էս Խորհրդավոր վարպետի սարքած խաղն է, որ խաղում է մեր գլխին,— կարծիք է հայտնում թագավորի խորհրդականներից մինը։— Կացեք, ես մի գնամ դրա մոտ։

Շորերը փոխում է, հին, մաշված շորեր է հագնում ու գնում։

— Բարի աջողում, վարպետ։

— Աստծու բարին քեզ։

— Վարպետ, մի նեղություն քաշի՝ էս սնդուկը նորոգի։

— Շատ լավ։ Էստեղ դիր։

— Քեզ մոտ էս ի՜նչ լավ կերակուրի հոտ է գալի, վարպետ։

— Հա՛, երևի էն անկյունի ճաշի կրճոնքի հոտն է․․․

Խորհրդականը էն կողմն է նայում, տեսնում է՝ հիանալի ձուկն ու խորովուն, բերնի ջուրը վազում է։

— Էս հիանալի ուտելիքները ո՞րտեղ եք առել, վարպետ։

— Էնտեղ, որտեղ ծախում են՝ շուկայում։

— Բայց, ինչքան ինձ հայտնի է, թագավորը հրամայել է, որ քեզ վրա լավ ուտելիք չծախեն, էս ի՞նչպես է, որ․․․

278