Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/300

Այս էջը հաստատված է


ԱՍՏՂԵՐԻՑ ԻՋԱԾ ԿԻՆԸ

Հին ժամանակները, երբ դեռ Հնդկաստանում չէին երևացել սիպտակ մարդիկ իրենց հրացաններով, երբ դեռ նրա ճոխ ու ընդարձակ հովիտներում խաղաղ արածում էին գոմեշների երամակները, երբ դեռ աստղերն էլ մոտ էին երկրին ու չքնաղ, կենդանի արարածներ էին և հաճախ իջնում էին մարդկանց մոտ, ահա էն ժամանակներից եմ պատմում։

Էն ժամանակները Կռվի գետի ափին ապրում էր մի ջահել որսկան։ Նա սիրում էր կարմիր ծաղիկներն ու կապույտ երկինքը։ Եվ մինչդեռ ուրիշները կաշվե բաճկոններով էին որսի գնում, նա կարմիր հուլունքներով զարդարած կոշիկներ էր հագնում, երեսը նախշում էր կարմիր շերտերով ու շրջանակներով, ինքն էլ էնպես վառ ու նախշուն զուգվում—զարդարվում, ինչպես վառ ու նախշուն զուգված են երկինքն ու երկիրը։ Մազերի մեջ էլ միշտ կրում էր կարմիր կարապի փետուր, դրա համար էլ նրան կանչում էին Բարձր փետուր։

Մի անգամ իր նետ ու աղեղով զինված Բարձր փետուրը գնում էր անտառով։ Մի կանաչ բացատում նկատեց մի հետք՝ մանր ոտնատեղեր, որ երբեք չէր տեսել իր կյանքում։ «Ի՜նչ արարած է սա արդյոք, ո՞րտեղից է եկել և ո՞ւր է գնացել»,— զարմացած հարց տվեց իրեն ջահել որսկանը։ Էն հետքը բռնեց ու գնաց։ Ավելի զարմանքը մեծացավ, երր տեսավ հետքը շրջան անելով եկավ էլի էնտեղ, որտեղից սկսել էր ու գնացել։

Ինչ ուզում է, լինի, պետք է իմանամ՝ ի′նչ արարած է սա, վճռեց ու պառկեց էն շրջանի մեջ, բարձր խոտերում ու ծաղիկներում և մտածում էր անհայտ արարածի ու նրա

294