Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/301

Այս էջը հաստատված է

ոտատեղերի վրա՝ հայացքով խորասուզված կապույտ երկնքի մեջ։

Մին էլ նկատեց հենց իր վերևում, երկնքի խորքում, մի փոքրիկ կետ։ Սկզբում արծվի տեղ ընդունեց, բայց հետզհետե իջնելով մեծացավ, մեծացավ կետը, ու մին էլ տեսավ՝ մի զամբյուղ իջավ երկնքից։ Թփերի ետևից նայեց․ զամբյուղից դուրս եկան տասներկու հրեղեն—փարեղեն աղջիկներ՝ հագած երկնակապուտ ծփծփուն թափանցիկ հագուստներ։ Զամբյուղից դուրս եկան մինը մյուսի ետևից և դալարի ու ծաղիկների մեջ սկսեցին պարել ու երգել, երգել էն տեսակ հրաշալի երգեր, որ Բարձր փետրավորը իր օրում երբեք չէր լսել։

Էստեղ Բարձր փետրավորը էլ չկարաց համբերի, իր թաքստից դուրս թռավ, ընկավ նրանց շրջանը ու բացականչեց․

— Թողե՜ք, թողե՛ք, ես էլ երգեմ ու պարեմ ձեզ հետ․․․

Աղջիկները վախից ճչացին, վազեցին դեպի իրենց զամբյուղը, իրար ետևից թռան զամբյուղի մեջ, ու զամբյուղը արագությամբ վերացավ դեպի երկնքի խորքը ու, հետզետե փոքրանալով, անհետացավ, կորավ երիտասարդ որսկանի աչքից։

Երիտասարդը վերադարձավ իրենց խրճիթը։ Մերը նրա համար գոմշի միս էր խորովել, բայց չկարաց ուտի․ ուշք ու միտքը էն տասներկու աղջիկների հետ գնացել էր դեպի երկինք։

Շատ խնդրեց մերը, որ պատմի, թե ի՛նչ է պատահել։ Սկզբում չէր ուզում, բայց վերջը պատմեց ամեն բան ու հայտնեց, որ չի հանգստանալ, մինչև էն աղջիկներից մինը կին չբերի իրեն։

— Դրանք անպատճառ աստղաբնակներից են,— ասավ որսկանի մերը, որ նշանավոր կախարդ էր։— Դու ավելի լավ կանես մեզանից մի հնդիկ աղջիկ ուզես քեզ համար կին։ Էլ մի՛ մտածիր աստղաբնակ աղջիկների վրա, թե չէ գլխիդ մի փորձանք կբերես։

— Ոչ մի դժբախտություն ու ոչ մի դժվարություն ինձ չեն վախեցնում, միայն թե կարենամ Աստղաբնակ աղջկանը

295