Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/344

Այս էջը հաստատված է

հասնում պառավի տունը, քիչ է մնում՝ տեղնուտեղն ընկնի, հոգին տա։

Սագերը որ պառավին տեսնում են, թևերը թափահարելով, շլինքները երկարացրած, ուրախ-ուրախ աղմկելով վազում են դեմը, իսկ սագերի ետևից ճիպոտը ձեռին մի պառավ կին է գալիս, ինքը պնդակազմ ու բարձրահասակ, բայց սաստիկ այլանդակ ու անճոռնի։

Գալիս է ու՝

— Մայրիկ,— ասում է,— ի՞նչ պատահեց քեզ, որ էսքան ուշացար։

— Ոչինչ, աղջիկս,— պատասխանում է պառավը,— ինձ ոչ մի վատ բան չի պատահել։ Ընդհակառակը, անտառում պատահեցի էս երիտասարդ պարոնին, որ իմ տեղակ իմ բեռը շալակեց բերեց։ Էդ հերիք չէր, երբոր ես հոգնեցի, ինձ էլ զոռով շալակն առավ։ Ճամփեն էլ էնքան կարճ թվաց, որ չիմացանք ինչպես եկանք։ Շարունակ ծիծաղում էինք ու իրար հետ հանաքներ էինք անում։

Վերջապես պառավն էս տղի շալակից իջնում է, մեջքից կապոցն առնում, ձեռքերից՝ զամբյուղները ու փաղաքուշ վրեն նայելով ասում.

— Դե հիմի նստիր էստեղ շեմքում, հանգստացիր։ Դու քո աշխատանքով պարգևի արժանացար, ու էդ պարգևը ես քեզ կտամ։

Հետո դառնում է սագարած աղջկանը.

— Դու գնա տուն, աղջիկս, ջահել տղի մոտ կանգնել ես, լավ չի։ Կրակի վրա յուղ չեն ածիլ։ Պարոնը հանկարծ վրեդ կսիրահարվի։

Պարոնը էս որ լսում է չի իմանում ինչ անի. լաց լինի, թե ծիծաղի։ Մտքումն ասում է.

— Ա՛յ քեզ գեղեցկուհի, սա թեկուզ երեսուն տարով էլ ջահելանա, դարձյալ չի կարող իմ սիրտը շարժել, ուր մնաց հիմի։

Այնինչ պառավը փայում, փայփայում է իր սագերին, ոնց որ թե իր երեխեքը լինեին, ու հետո աղջկա հետ մտնում են տնակը։

Հոգնած երիտասարդը ձգվում է վայրի խնձորենու տակի

338