Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/362

Այս էջը հաստատված է

Որ տանջում էր ինձ անընդհատ
Էն օրվանից, ինչ դու հորում
Ապրում էիր գորտի օրում։


Գնում են։ Ճանապարհին մի երկու անգամ էլ էդ տեսակ ձայներ են ընկնում թագավորի տղի ականջովը, ու ամեն անգամ էլ էնպես է թվում, թե կառքը կոտրեց, բայց իսկապես Օհանի սրտի ծանր երկաթի կապանքներն էին խորտակվում ու ընկնում։ Էն օրվանից, ինչոր իր տերը գորտ էր դարձել՝ Հավատարիմ Օհանը սաստիկ տխրել էր ու երեք պատ երկաթի կապով կապել էր իր սիրտը, որ տխրությունից չպատռեր։ Այժմ էդ կառքը եկել էր, որ իր երիտասարդ տիրոջը հայրենիք տանի։ Հավատարիմ Օհանը երկուսին էլ նստեցրել էր կառքի մեջը, ինքը կանգնել նրանց թիկունքին, և, տեսնելով իր երիտասարդ տիրոջը կախարդանքից ազատված ու բախտավոր, ուրախությունից սիրտը օխտը գազ բաց էր եղել, ու իրար ետևից խորտակվում ընկնում էին սրտի ծանր կապանքները։