Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/411

Այս էջը հաստատված է


պետք է քանդվեր կախարդական կապանքը։ Երեսուն տարի ես մնացի էսպես կախարդված, երեսուն տարվա մեջ տասնումեկ աղջիկ բերի իմ ամրոցը, իսկ դու եղար տասներկուերորդը։ Նրանցից ոչ մինը ինձ չսիրեց ո՛չ իմ փաղաքշանքների, ո՛չ իմ սիրո, ո՛չ էլ իմ բարության համար։ Միայն դու եղար, որ իմ սիրո դեմ սեր ցույց տվիր ինձ, դրա համար էլ դու պետք է լինես իմ պաշտելի թագուհին։

Էստեղ էլ աղջկա հերն ու նախանձոտ քույրերը, պալատականները, ծառաները, ամենքը, ամենքը ամեն կողմից առաջ են գալիս, շնորհավորում են նորահարսի ու նորափեսի բախտավորությունն, ու սկսվում է ուրախ հարսանիքի հանդեսը։