Այս էջը հաստատված է
փոթորիկ վեր կացավ։ Նա տանջվում էր[1]։ Նա ճգնում էր պատասխանելու մի հարցի, թե արդյոք[2] ինքը անիրավ չի՞ վարվում… թե արդյոք կնոջ կարողությունից վեր չի՞ յուր պահանջը, անհնարին չէ՞ նրա համար—արդյոք արդար չի՞ նրա լացը… Նա աշխատում էր այդ տանջող հարցը լուծել, մի պատասխան տալ յուր անհանգիստ[3] խղճին, բայց նրան խանգարում էին աղաղակները՝ գնում ենք, գնում ենք։
Այդ ժամանակ օրորոցի մանկան լացի ձայնն եկավ մյուս սենյակից։ Տիկինը վեր կացավ և թաշկինակով աչքերը ծածկած, հեկեկալով դուրս գնաց, կրկին դուռը փակելով ամուսնու վրա։
Սուրենը ձեռքը դրեց ճակատին և մնաց տեղը պառկած։