Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/458

Այս էջը հաստատված է

ճիշտը—ունկնդիրները, որ միշտ վանքի բակում գտնում, շրջապատում էին նրան ու հարցնում․

— Ի՞նչ նորություն կա, պ․ Սիմոն։

Եվ նա սկսում էր։

Ընդհանուր քաղաքական դրությանը գալով՝ նա միշտ հայտնում էր, որ նշանավոր բաներ են պատրաստվում․․․ իսկ արդեն կատարված քաղաքական դեպքերը լրագիրներից պատմելով, միշտ ավելացնում էր.

— Հիշո՞ւմ եք, որ ես ասում էի, էնպես էլ եղավ․․․

Եվ լսողները կարծում էին, որ մի էդպես բան հիշում են։

Նոր էի իմ բանաստեղծ<ությունների> գրքույկը հրատ<արակել>, որ պատահեցի սրան կամ ավելի ճիշտ <1 անընթ.> խմբակին։

— Կարդացի,— ասավ ինձ,— հավանեցի․․․ շարունակի․․․

Ես շնորհակալություն արի ու հեռացա։

Հանդիպեցի պ. Կարապետին, որ չգիտեմ ինչու չէր սիրում Տուկլուզյանին և նրան մի տեսակ հակառակորդ էր համարում, թեև միշտ միասին էին պատահում։

— Հը՞, գլխիցն ի՞նչ է դուրս տալի։

— Ինչու գույնդ տեղը չի, եղբայր, պետք է ուտես, ուտես– և հրավիրեց ճաշի— տես ինչ քյուֆթա ունենք, ուժը կոկորդովն է գնում։

— Տեսնեմ գույնը տեղը չի– էսպես չի լինի, ոչ ոք չի մտածում, թե գրողն էլ ուտելով պետք է ապրի, որ գրի․․․

Ճաշին — կե՛ր, կե՛ր, էդպես չի լինիլ։

Է՜հ, ինչ ասեմ, ինչ ասեմ․․․ ինձ մի հասկացող չելավ էլի—կե՛ր, կե՛ր․․․

— Հը՞, ոնց ես զգում քեզ։

Գնալիս– մե-մեն դու արի ինձ լսի,— արի, պետք է ուտես։

Դրանից հետո ամառը գնացի հայրենիք։ Աշնանը վերադարձա միանգամայն կազդուրված։ Եվ հետս բերի նոր