Պետք է ասեմ՝ դուրսը շատ էլ մեծ տպա<վորություն> չարավ։ Բայց սաստիկ վշտացրել էր ինձ, թեև բան չէի ասում և իմ բարեկամներին ու պարտքատերերին, որոնցից առաջինները շուտ—շուտ թքում էին, թե էսպես էլ ժողովուրդ կլինի, իսկ երկրորդները <․․․>։ Մանավանդ, մի դեպք․ թերթերում մի երկուսն սկսեցին հարց հարուցանել, թե ես ով եմ և ինչ գրող եմ։ Մի թերթ էլ, որ միշտ առաջ էր բերում, թե օտարները գիտեն իրենց գրողներին հարգել և այլն, իսկ մենք։ Ապա սկսեցին ծաղրել և իմիջիայլոց ընկ<երներս>, ու մինը մինչև անգամ գրեց, թե ինչ նյութական <1 անընթ.> ճամփին պատմում է մի շքեղ հագած տիկնոջ գլխին շլյապա ունի՝ բոլորովին նոր, մեծ փետուր․ ասում եմ՝ ով է, ասում են <1 անընթ.>։
Մուրացկանության անունից․․․։
Միայն մեր հարևան խանութպանի վրա էր, որ էդ բոլոր պատրաստությունները էնպես մեծ տպավորություն էին արել, որ դիմեց ինձ՝ ու առաջարկեց, որ ինչ ուզում եմ իր խանութից վերցնեմ «նիսիա», «ով է ձեզանից փող ուզում․․․»։
Հոբելյանի օրը ես սաստիկ կոտրված էի։ Իմ մի քանի բարեկամները, դես—դեն էին թռչում, կարգադրություններ էին անում, ճաշի տոմսակներ էին տալիս և այլն։ Իսկ, մեր գանձապահի և մյուս պարտքատերերիս սրտին դանակով տայիր, արյուն չէր կաթիլ։
Վարագույրը բացվեց, ինձ դուրս բերին երկու հայտնի տիկիններ, ծափահարություններով դահլիճը թնդաց, գլուխ տվի, ու ինձ նստեցրին բեմի մեջտեղը։ Բեմի վրա առաջս շարել էին մի խալիչա, մի սամովար։ Առաջ եկան, սկսեցին ճառեր ասել։ Բոլոր ճառերն էնքան էին իրար նման, էնքան երկար ու ձանձրալի, որ ես սկսեցի ուրիշ բան մտածել, շատ տխուր բան, մի ժամանակ մինչև անգամ քունս տարավ։ Բայց գլխի ընկա, որ շատ անհարմաը տեղ է քնելու