Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/464

Այս էջը հաստատված է

ատամների մեջ բռնած, փափախը մինչև ականջները կոխած, շալվարի փոխկերը թողած, ծույլ ու դատարկապորտ, հետևում էր այս խմբին՝ փորը բռնած։ Ձուկը բռնելիս էլ երևաց գետի ափերում։

Սրան նրան մի քանի հաճոյախոսություններ ու ծիծաղ նվիրելեն հետո, դարձյալ բռնեց Սուրենի օձիքը։

— Իմ պապերն ու քու լուսահոգի պապերը ընկեր են էղել, բեգերի հետ են նստել—վեր կացել։

Սուրենը առանց այն էլ մի մելամաղձոտ տրամադրության տակ լինելով, հեռացավ ազնվական հիմարից, շատախոսից, տղերանցը հայտնեց, որ ինքը բարձրանում է դեպի վերև, իրանք էլ թոռ ձգելով կգնան— և հեռացավ Ներսեսի հետ։

Ազնվականը այս քարի ծայրին նստելով, չիբուխը քաշելով[1], ձորը գալիս[2] հարկ էր համարել ուսերին ձգել և հնամաշ կապույտ նշանազգեստը ռուս զինվորի, որ տոն օրերին ձգում էր ուսին, իրանց կտերը կանգնում։ Այս զգեստը ձեռք էր բերել քաղաքում—տոնավաճառում—նրա, երբեմն փայլուն, դեղնած կոճակներից մի քանիսն էին մնացել, որոնց սակայն հպարտությամբ էր նայում ազնվականը, միասին թիկն տալով, նիրհելով, հետևում էր ձկնորսներին և անդադար ստիպում, որ[3] բավական որսացել են—եփեն ուտեն։


ՆԵՐՍԵՍԻ ԵՎ ՍՈՒՐԵՆԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Վեճից հետո[4] ընկերներից հեռացած, մենակ գետափին նստած, մտածում էր Սուրենը։

Նրա հոգին զբաղված էր տխուր պատկերներով ու մտքերով։ Նա ամբոխված, անշարժ դիրքով, ակնթարթ[5] նայում էր գետի մեջտեղը դուրս ցցված կապույտ մեծ քարին, որ հաստատուն կանգնած էր սրընթաց գետի փրփրալից[6] ալիքների առաջ։

  1. [սա ձեռք էր]
  2. [չէ]
  3. [բռնած]
  4. [Սրանից արդեն հոռացավ]
  5. [աչքերով]
  6. [կոծող]