Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/465

Այս էջը հաստատված է

Նրա ծայրին շուտ–շուտ հայտնվում էր ու փախչում, ալիքաձև թռչելով, սև ձկնկուլը[1], տմբտմբացնելով յուր անհանգիստ պոչը ու սուր կտուցը, և վստվստացնելով[2] ու սուր ծվում[3]։

Լեռնային գետի սառն ալիքների զովությամբ լցված հովը[4] խաղում էր ափերից դուրս— սոսելով ծառերի ճյուղերն ու դալարը ու շոյելով Սուրենի երեսը ախորժելի փափկությամբ․ սրա հետ ջրի միօրինակը[5] ձայնը և տեսարանի թովչականությունը[6] հափշտակել էին Սուրենին, խորասուզել մի ուրիշ, վաղածանոթ աշխարհ․․․ և նրա դեմքը ավելի ու ավելի[7] այլակերպում էր[8] տխրության մռայլը։

[Հանկարծ նրան] սթափեցրեց մի ձայն, բայց և ավելի զորացրեց ամբոխմունքը[9]։ Այդ գյուղացու տխուր բայաթին էր, նրա վշտի երգը, որի սասանիչ եղանակը վայրենի տխրությամբ լի հուսահատական, համարձակ ողբի նման հուժկու և առաձգական ձայնով բարձր հնչեցնելովը[10], սրտի նման կոտրվելով հանգչում էր[11] ձորի շրջափակ տարածության մեջ, և, կարծես ճնշվելով, խեղդվելով այդ նեղությունից, գետի որոտող կոհակների գոռոցի մեջ, ալիքների գոռոցի մեջ դատարկ ձորի ահավոր լռությունը ավելի ահավոր դարձնելով։

Ձայնը, որ մերթ ընդ մերթ ընդհատվում էր և րոպեական լռությունից հետո դարձյալը[12] աղերսանքով, ափսոսանքով, կսկիծով ու[13] կարոտով լիքը աղաղակում էր ու մրմնջում[14]— մոտենում էր կամաց։

(Իսկապես՝ խոսքեր չկային այդ երգի մեջ)։

Սուրենը աչք ածավ իր տեղին և, չնայելով, որ ծածկված էր[15] ջրափնյա լորենիների խոնարհ փռված[16] կանաչ ճյուղերի տակ, այսուամենայնիվ շարժվեց, ավելի անտեսանելի դիրք առնելու։

  1. [ստեպ–ստեպ կանգնելով նստելով]
  2. [վսվսացնում ու]
  3. [նորից անհայտանում]
  4. [քամին]
  5. [թափող]
  6. [ավելի խորասուզել էին Սուրենին մտածմունքների մեջ]
  7. [ծածկված էր մի հզոր]
  8. [այլակերպված էր]
  9. [կարճ միջոցում]
  10. [մրցելով գետի որոտմունքի հետ]
  11. [նրա]
  12. [տենչանքով]
  13. [հուսահատական ու համարձակ]
  14. [մրմնջում էր ու գոչում]
  15. [տերևաշատ կանաչ ճյուղերի]
  16. [տերևաշ<շատ>]