Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/467

Այս էջը հաստատված է

ջարդված եմ, կմրսեմ, Սուրեն ջան, քա՛նի մթնել չի, տուն գնամ։

Եվ հեռացավ։

Սուրենին զվարճացնելու և պատիվ տալու ջանադիր են լինում յուր հին ընկերները․ նա հեռացել էր ընկերներից, որոնք գետի ներքևից թոռ (ուռկան) ձգելով գալիս էին, նստել էր գետափին, ծառերի տակին, և մտածում էր․․․

Գիշերը մթնեց, և նրանք մի մեծ խարույկ վառեցին, մնացին ձորում. Սուրենի ցանկությամբ գիշերը որոշեցին ձորում բացօթյա անցկացնել[1]․ կրակը շրջապատած խոսակցում էին, բավական անցել էր գիշերից, մեղմացել էին կրակի բոցերը[2]։ Սուրենը չէր կարողանում քնել, անսովոր գիշերվան ահավորությունը ձորում նրա սիրտը լցրել էր մի անբացատրելի ահով, նա ընկերներին ստիպում էր անքուն նստել և խոսել[3]։ Հերթով մի երկուսը շըքյաստի բայաթի երգեցին, բայց շուտով լռեցին․ քնահարամ, արթուն մնացածներից մեկը, մեջքը մի քարի տված[4], այսպես սկսեց յուր զրույցը— ցույց տալով Սուրենին իրանցից քիչ ներքև գետի խաղաղ հոսանքից գոյացած լիճը։

[5]Սուրեն։

— Ինչ ա։

— Ներքևը մտիկ արա։

Սուրենը թիկն տված տեղից բարձրացավ, նայեց— այն մթնումը մի գյոլ կա։ Սուրենը նկատեց— ջրի ծփանքը փայլում էր[6]։

— Էնտեղից հանեցինք, է՛, ջհուդ Դավթին։

Սուրենը հետաքրքրված բարձրացավ թիկն տված տեղից և նայեց ներքև, թեև մթնում բան չէր երևում։

— Ադա, թող արա, ուրիշ բանից խոսա, է՛,— բերանքսիվայր պառկած տեղից գլուխը բարձրացրեց[7] Ղազարը։

— Չէ, չէ, պատմիր ինչպե՞ս հանեցիք, ինչպե՞ս էր․․․ հարցրեց Սուրենը։

  1. [Իրիկունը ձուկն եփեցին կերան և [Սմբատը (բարի գեղջուկ տղա) կրակ[ի շուրջը]
  2. [և տղերանցը մի քանիսը քուն էին մտել]
  3. [Մի երկուսին ընկերներեն]
  4. [դեպի գետը]
  5. [Տեսնում ես]
  6. [երբեմն]
  7. [Սմբատը]