Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/468

Այս էջը հաստատված է

Պատմողը փոխանակ յուր [խոսքը] շարունակելու, դեռ Սուրենին պատմեց, որ էդ շաշը (Ղազարը), ջհուդին հանեցին[1], սա սարսափոտեց–վախեցավ, ռանգ մանգը թռցրեց, կասենաս մեռել չէր տեսել․․․

– Հրես, էս մոտիկ թփերի տակին մեկնեցինք ջրից հանելուց հետո,– ավելացրեց նա։

– Դե ասեցի թող է,– բարկացած և վախեցած ձայնով դարձյալ գոչեց Ղազարն ու վրա նստելով հանգչող փայտերը վրա տվեք կրակին, կրակը վառեց։

Սուրենը նայեց Ղազարին, հիրավի նրա[2] վախը նկատեց, երկյուղով լիքը աչքերով երբեմն նայում էր դեպի ներքև– գետն ու թփերը։ Սակայն ընկերը բանի տեղ չդնելով նորա վախն ու արգելքը՝ պատմում Էր եռանդով[3]։

– Տկլոր, փտած, կապտած լեղակի ռանգի կռները[4] փետացած, դեպի առջև կորացրած, աչքերի տեղը ցխով լիքը, բերանը բաց։

Փոքր-ինչ լռեցին․ այդ ճնշող ու ահավոր լռության ժամին ամեն մեկը խեղդված ջհուդի դիակն էր երևակայում մթնում աչքի առաջին կամ նրան խեղդելիս պղտոր, հորդ ալիքներում[5]։

– Քանի ասեք նրա հարամ հավատը․․․ հոգին սկսեց հայհոյել․․․ ի՞նչ ա էլել․․․ ես եմ սպանել, այ, ես․․․ ի՞նչ եք ասում․․․ մեղք ա՞ ջհուդ սպանելը․․․ նրանք չե՞ն Քրիստոսին չարչարել․․․

Տղերքը կասկածում են այս մասին և այժմ արդեն հավատացին, անշարժ նայում էին, դեռ չէին ուզում բան խոսել. Սուրենը միայն ընդհատեց։

– Քրիստոսին որ չարչարեցին, պետք է նրանց կոտորե՞նք. Քրիստոսն ինքը նրանց համար աղոթք էր անում իրան չարչարելիս։

– Քրիստոսն ինքը ջհուդ չէ՞ր,– վրա բերեց մի ուրիշը։

«Բաս ես մեղավոր ե՞մ․․․ ես նրան քանի հետ ասեցի՝

  1. հանե[լու ժամանակ էլ]ցին
  2. [երեսին]
  3. [սկսեց նկարագրել]
  4. [չորած]
  5. [Ղազարն սկսեց աղմկել, կռվել ընկերների հետ, գոռգոռալ այնպես բարձրաձայն, որ քնածներն էլ զարթնեցին․ դարձյալ շարունակում էր կռվի ձևով գոռգոռալ]