Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/469

Այս էջը հաստատված է

մեր տանիցը դուրս գնա. չեմ ուզում որ դու մեր տանը կենաս»։

Պատմում է հարսի բանը։

– Դու արդար ես,– հանգստացրեց Սուրենը։

– Արդար եմ, թե՞ չէ։

– Արդար ես։

Գյուղացիք առհասարակ շատ վաղ են քնում։ Եվ կեսգիշերից դեռ շատ առաջ ամբողջ գյուղը մրափում էր լուռ։ Սուրենանց տան լուսամուտից երևում էր գյուղը. գիշերվա մթության մեջ Սուրենը նայում էր նրան և նմանացնում թախծալի հոգու, մի մռայլ[1] խորհրդավոր մտածողության։ Սուրենի սիրտն էր[2] այդ մռայլությունը տալիս գիշերվան ծոցում հանգչող գյուղին։ Նա գրիչը ձեռքիցը վայր դրեց կիսատ գրած նամակի կողքին և նայում էր երկար։ Մի տեսակ ոգևորություն զգաց և նամակն ուզեց լրացնել բանաստեղծական զգացմունքով.

ԱՆՑՈՂԱԿԱՆ ՄԻ ԴՐՈՒԹՅՈՒՆ

«Մի քանի տարի առաջ քո տեսած ժողովուրդը այժմ չես ճանաչիլ, սիրելի Գրիգոր, տարեցտարի զարմանալի արագությամբ փոխվում է մեր ժողովուրդը. թողնում է յուր հին ունեցածը (նահապետական գովված հատկությունների մասին խոսք էլ չի կարող լինել․․․) և այլանդակվում. չքավորությունը, այդ հոգու և սրտի ահռելի ավազակը, զրկել է մեր ժողովրդին շատ ազնիվ զգացմունքներից։

Բարոյականը սուգի արժանի է, իսկ ֆիզիկական[3] առողջության մասին էլ ինչ ասեմ–փոքրոգի[4], շողոքորթ, մոլորություններով կաշկանդված, միշտ վախկոտ․․․ այդպիսի մարդը ի՞նչ դեմք ու կազմվածք կունենա։

Սարսափելի անասնամոլության հետ ձեռնամոլություն, սեռական հարաբերությունների անսանձ ծայրահեղություն և այլն ուժաթափ արել, ապուշ են դարձրել երիտասարդ հասարակությունը։

  1. [մտքի]
  2. [մտածմունքն էր]
  3. ֆիզիկա[պես] կան [բայց իզուր եմ այս]
  4. [ստոր]
463