Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/47

Այս էջը հաստատված է

6

Հյուրերին ճամփու դնելուց ետը տիկին Նատոն բարկացած, բարձր-բարձր խոսելով վեր էր քաղում մրգի սեղանը։ Նա հայհոյում էր Գիքորին, մեկ-մեկ թվում էր, թե ինչեր է անում նա, անիծում էր իր բախտը, իր ամուսնուն։

– Քա՛, խամ է, որդի, կսովորի, որդի․․․ ինչի ես սիրտդ շուռ բերում․․․ Ախ աստոծ, ի՞նչի չես հոգես առնում,– հառաչում էր պառավ դեդին։

– Երանի մի իմանամ՝ մարդու սրտի էս նեղացած ժամանակը դու ինչ ես խոսում․․․ Խամ է, դե գնացեք դուք շինեցեք, ես հո ձեր գերին չեմ,– ձենն ավելի բարձրացնելով պատասխանեց պառավի հարսը ու շարունակեց իր տրտունջն ու անեծքը, մինչև ամուսինը տուն գար։

Ամուսնու ոտնաձայնը որ լսեց՝ սկսեց արտասվել, ավելի բարձր խոսել ու ամանները իրար գլխով տալ։

– Ասում եմ՝ դուրս արա կորչի, ես ծառայի բանն էլ կանեմ, թե խնայում ես՝ փող տաս, կարգին ծառա բռնես․․․ Լավ է մարդ ծառայի տեղ էլ քաշ գա, քան թե ամեն օր էսենց սիրտը շուռ բերի․․․ Իմ թշնամին հո չե՞ս․․․

– Ի՞նչ է պատահել,– հարցրեց բազազը՝ տան մեջտեղը կանգնելով։

– Ի՞նչ պետք է պատահի․ էս էր մնացել, որ խալխի մոտ էլ մարդ գետինը մտնի, էս էլ արիր․ էլ ի՞նչ պատահի,– վրա թռավ տիկինը ու պատմեց բալի պատմությունը։

– Վա՜հ,– բացականչեց բազազը։

– Ա՜խ աստո՛ծ,– հառաչում էր բարի պառավը՝ դեսուդեն ընկնելով։

Բազազը Գիքորին ձեն տվեց։

Թմփթմփացնելով Գիքորը ներս ընկավ։

– Մոտիկ արի,– կանչեց բազազը։

Գիքորը վախեց նրա գույնից, մնաց տեղը կանգնած։

– Քեզ ասում եմ՝ մոտիկ արի․․․

Գիքորն էս անգամ շարժվեց, բայց դարձյալ մնաց տեղը կանգնած։

– Տո՛, արջի քոթոթ, ես քեզ ասում եմ՝ աղջիկ պարոնին

45