Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/471

Այս էջը հաստատված է

– Ինչպես թե փեսես փախել է։

– Մա՛շ, տարի ու կես խոսք տված էր․ գնաց-եկավ, գնաց-եկավ․․․ Հիմի երեխիս թողիլ է ու փախել։ Էհենց գլուխներս դուս կտրեց։

– Ո՞վ էր քո փեսեն։

– Խաչատուր կոսեին։

– Ազգանունը ի՞նչ էր։

– Աբա իս ի՞նչ գիտիմ․ նրա ազգի անումը աստուձ կտրի։

– Որտեղացի՞ էր։

– Ուրիշ աշխարքեմեն էր (օլքեմեն էր)։

– Ո՞ր աշխարքեմեն, նրանց աշխարքի անունն ի՞նչ է։

– Իս ինչ գիտեմ, վուր չիմ գիտի[1]։

– Այստեղ ի՞նչ գործի էր։

– Ասում էր․․․ աբա դրուստը վուր չիմ գիտի։

[2]Ապա որ ոչ իրան ես ճանաչում, ոչ գիտես ինչ գործի է, ոչ գիտես որտեղացի է, ի՞նչպես ես բերում քո տունը, աղջկանդ հետ միասին պահում, որ հիմի գլուխդ դուս կտրի։

– Աբա էլավ, էլի, վուրթի․ սխալութին եկավ։ Էն քրքրված Օսանը ասավ լավ տղա է, լավ տոնլուղ է ստանում, մինք էլ մի օր կանչեցինք՝ ծանոթացանք… խոսք տվեց, գնաց-եկավ, տարի ու կես միր տանը նընգած էր։ Հիմի աղջիկս եկել է էսօր էգուցն է նընգել․․․ նա թողիլ է, փախել։

– Ի՞նչպես․ աղջիկդ հղի՞ է։

– Ի՛նչ ես ասում, վուր չիմ հասկանում։

– Ասում եմ՝ աղջիկդ երկու հոգի՞ս է։

– Մա՜շ, մա՜շ․ իս էլ դրա համա իմ[3] ուզում սրբազանի տեսնիլն, է՜․․․[4]

  1. [– Հապա որ ոչ իրան ես ճանաչում, ոչ գիտես]
  2. [Հապա]
  3. [եկել առաջնորդի մոտ, է]
  4. [– Առաջնորդը ի՞նչ կարող է անել, դեդի։– Մաշ ո՞վ պիտի անի։ Դու հալա մի խնդրանք գրի [իս] ներս տանիմ։ [Եվ թաշկինակի կապած ծայրը քանդելով՝ սկսեց գրագրի չափահախը հանել, իսկ գրագիրը գրիչը վերցրեց, սկսեց խնդիրքը գրել։] – Հա, կարող ես խնդիրք տալ․․․ [ով գիտի] կարող է մի բան լինել,– ասաց գրագիրը և սկսեց խնդիրը գրել, իսկ դեդին թաշկինակի կապած ծայրը քանդելով՝ սկսեռց հանել նրա չափահախը]