Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/473

Այս էջը հաստատված է

 ժողովուրդ սրի կանցնես։ Յա ազատություն արա էնոնց, թե չէ տերությունդ հողին կքսենք։

– Կըսեն քի <․․․>։

Մեկը երգում է մի տխուր երգ– քամին դառը փչում էր։

– Ես Ղանլի-դարա <․․․>։

– Էստեղ քուրդ Մստոն մորթեց։

– Էստեղ քիրվանը թալանեց։

– Էստեղ <․․․>։

Այսպես խոսալով նրանք երեսները խաչակնքեցին, մտան Ղանլի-դարա, որ կնշանակի արյան ձոր։ Մտան արյան ձոր, էլ դուրս չեկան այն ձորից, էլ ոչ մի ճանապարհում նրանց չպատահեց բանաստեղծը, ոչ մի[1] աշխարհքում նրանց[2]չպատահեց բանաստեղծը, ոչ մի աշխարհում նրանց[3] չտեսան իրենց հայրենակիցները, ոչ մի տեղից նրանցից լուր չեկավ իրանց տուն։

[4]Միայն ձորը մտնելու մյուս[5] առավոտը երեք արծիվ[6] պտտվում էին, պտտվում էին օդում, պտտվում էին այն գիշակեր թռչունները[7] և չէին հեռանում Ղանլի-դարայից[8]։

<ՄՐԱՓ ՊԱՊԻՆ>

Մրափ պապին մի խաղաղ ծերունի է[9]։ Մրափ պապին անլսելի, խաղաղ մտնում է ամեն տուն և այնպես խաղաղեցնում, որ միայն շունչներն է լսում։ Իրիկունը քնում էր նա[10] հեռու քաղաքներում, որի անունը ինքն էլ չէր հիշում[11], թեև լսել էր մի քանի անգամ, մի մութ սենեկում, հատակի վրա[12] թափած էր շատ ժողովուրդ։ Նրանք[13] գաղթականներ էին[14]։ Զրույց էին անում, ոմանք պառկած, ոմանք նստած, իսկ շատերն[15] քնել էին։ Ա-ն էլ իրան հոր կողքը մտած՝ ուզում էր քնել, և հանկարծ եկավ Մրափ պապին։


  1. [ոք]
  2. [պատահող չեղավ]
  3. [տեսնող չեղավ]
  4. [Բայց այն օրը, որ նրանք մտան արյան ձորը, մյուս օրն]
  5. [օրը]
  6. [Ղանլի դարայի վրա]
  7. [թռան հեռացան]
  8. [վրայից այն գիշակեր թռչունները]
  9. [էր]
  10. [Թիֆ<լիսում>]
  11. [չգիտեր]
  12. [իրան]
  13. [բոլորն էլ]
  14. [Մի քանիսը]
  15. [էլ]