Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/476

Այս էջը հաստատված է



Ո՛վ ազգային քաջ նահատակ,
Ազնիվ հերոս, քաջ—անվախ,
Ու չես հարցնում սուր ու գնդակ,
Գնում ես անօրեն տաճկի դիմաց.
Թշնամին խումբ-խումբ փախչում է ահաբեկ
                                            և այլն։


Հակովբը միշտ զգացված՝ տեղից վեր էր կենում– բաժակը վերցնում, մի երկու րոպեի թանկագին լռությունից հետո, զգացմունքից ու հուզմունքից խեղդվելով խոսում էր– շնորհակալ եմ։

Ես հույս ունեմ, որ ինձանից հետո իմ ետևից շատերը կգան, այդ է ինձ ոգևորում․․․ մնաք բարով–

Բայց այս տեսարանները շատ էին կրկնվել։ (Մի օր էլ հանկարծ հեռագիրն եկավ)։ Մի անգամ մի խլրտում, իրարանցում, թե մատնել են– մարդ է եկել Հ<ակով>բից։ Այսօր երկու ոստիկան անցան– մեկը նայեց և այլն, և այլն։

Վերջապես նրան ճանապարհ էին դնում։ Երիտասարդներ, օրիորդներ։

Ճամփից, մոտակա կայարանից հեռագրում է, որ հաջողությամբ հասավ այսինչ կայարան– մանրամասնությունները նամակով[1]։ Մյուս օրը եկավ նամակը– գրում էր, թե ինչ հրաշքով հասավ– ինչպես մի թուրք սայլապանի հետ– բիրտ և այլն– բայց ոչինչ չի կարող ինձ արգելել– ետ տալ այս ճամփից։

Ճանապարհին ընկերացավ մեկ[2] ռուսի հետ։ Նա սկզբում շատ կասկածեց, մինչև անգամ վախեցավ։ Բայց մի քանի խոսքից հետո[3] մոտիկացավ, իսկ իջևանում իրար հետ ճաշելիս մտերմացան։ Սկսեցին հարցնել իրար մասի, և Հակովբը պատմեց իր գաղտնիքը– որ գնում է այսպիսի գործի– մեծ պատրաստություններ են տեսնված– սպասում են իրան – 15000 հոգի արդեն սպասում են[4]. օրը որոշված է

  1. [Երկու օրից հետո]
  2. մեկ[ի]
  3. [շա <տ>]
  4. [ետև]