Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/478

Այս էջը հաստատված է

 Ասում էին, որ զորքեր են պատրաստ, զենքեր կան այսքան, թեև ոչ ոք չգիտեր, բայց չէին էլ հարցնում իրար– և ամենքը հաստատ գիտեին մի բան, որ միայն ինքը չգիտի հաստատ– մյուսները անպատճառ կգիտենան, ուրեմն ինքն էլ գիտի։

***

Իգիթ Ակոփը ընկնում է մի ճամփորդի հետ– հետն իսկույն մտերմանում է և սկսում է պատմել, թե ինչպես ահռելի բազմություն է ստացել ընկերությունը, որ առաջիկայում մեծ շարժում կլինի, արդեն 18 հազար հրացան է անցել, մեծ քանակությամբ պատրոն, Ամերիկայից այսքան նավ մարդ ու մթերք և հրազեն է գալիս։

– Դուք լավ գիտեք։

– Հաստատ, ես ձեզ բան եմ ասում[1], այսինչ տեղն այսքան բան կա պահված, և այլն։

– Մյուս օրը Իգիթ Հակոբին բռնում են– խուզարկում են նրա ասած տեղերը, և խոսում են, թե երեկ նրա հետ եկել էր ժանդարմի վերահսկիչը։


Նա ինչպես նամակները[2] ձեռք է տալիս, և այլն – Բաներ է ասում– բայց դուրս են գալիս բոլորը սուտ։

***

(Սուտ իհարկե) Իգիթ Հակովբ։

(Իբրև թե) մի սիրուն, հարուստ աղջիկ դրոշակ է կարում– վրան գրած–

Ահա եղբայր։

***

Իգիթ Հակովբը իսկի ճամփեն էլ չգիտի– ճամփա է ընկնում, թարս գնում– ետ են կանչում։

  1. [բայց]
  2. [դուրս է]