Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/489

Այս էջը հաստատված է

բարկացավ Սարոն։ Մյուս կողմից սկսեցին աղմկել տղի հայրն ու մայրը, թե ինչի աղջկա մի խոսքի համար <․․․>։

Դատավորը բարկացած հրամայեց՝ «молчите», և լռածներին աչքերը չռած[1] միառժամանակ նայելուց հետո՝ հարց ու փորձ անել[2] Շողերին։

– Քու կամքովն եղավ այդ բանը, թե՞ զոռով։

– Ինձ խաբեցին։

– Ո՞վ խաբեց։

– Ուրիշը։

– Սա չէ՞ր,– դատավորը ցույց տվեց Սարոյին։

– Ոչ։

ՄԻՇԿԵՆ[3]

Ջրկիր Մարտիրոսը մի ձի գնեց Թիֆլիսի շուկայում։ Այդ այն պառաված ձիաներիցն էր, որ հեծելազորքի սպաները վաճառում են[4]։

«Ну! Прощай, Мишка». Դե՛հ, մնաս բարև, Միշկա,– զգացված ձայնով ասաց[5] զինվորը[6] յուր տիրոջ ձիուն, և մի անգամ ձիու մեջքին ձեռքով զարկելով բաժանվեց նրանից։

Թեև պառավել էր[7], բայց դեռ եռանդուն էր Միշկեն։ Ջրկիրը շատ գոհ էր յուր առուտուրից[8]։ Ամեհի Միշկեն գլուխը կախ արած[9] մի տաշեղի նման քարշում էր նրա ահագին[10] տակառը[11] Թիֆլիսի փողոցներով[12]։

Մի օր էլ ջրկիրը հանգիստ[13] բայաթի մռմռալով ջուր էր տանում մի նեղ ու ցեխոտ փողոցով– Միշկեն գլուխը կախ խելոք քարշում էր տակառը։ [14]Հանկարծ մոտակա փողոցում

  1. [նայում էր լռածներին]
  2. [դիմեց]
  3. [ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ]
  4. [պառաված համարելով]
  5. [ռուս]
  6. [որ]
  7. պառավ էր
  8. [էժան գնով այդպիսի քյահլան գնել։ Նա ավելի ուրախացավ, երբ ձին լծեց]
  9. [ձին գլուխը քարշ արած]
  10. [ջրի]
  11. [վեդրոյով ջրի տակառը] [և գլուխը քարշ]
  12. [շատ ջրում կանգնելուց] սկսեցին վերքեր երևալ ձիու մեջքին
  13. [մի]
  14. [Մոտակա փողոցում]