Ներսը[1] քրտնում է։
– Էդ ի՞նչ ա, ադա։
– Այ տա, էդ խի՞ չես տուն գալիս։
– Այ տա, դենը գնա, դենը․․․ տեղս նեղ ա։
– Ադա խի։
– Այ տա, էդ էս անտեր տերության պաշտոնը էս ինչ դժար ա էլել։
– Այ տա։
– Ադա, դենը գնա, քե մատաղ, ես էլ կարալ չեմ։
– Հանես, հե՜յ[4],– տանից բավական հեռու կանգնած ձայն տվեց մի մարդ։ Մինչև Հանեսի դուրս գալը, շները վեր կացան ու ամեն կողմից վրա վազեցին դեպի ձայնը։
– Էդ ո՞վ ես[5],– սրահի շեմքում երևալով ձայն տվեց[6] Բրդաձորցի Հանեսը, մի անճոռնի աժդահա, որին ասում էին Դոնղուզ Ղռան[7]՝ խոզ զարկող[8]։ Իրիկվան աղջամղջում թեև[9] լավ չէր երևում, բայց շների մեջ կանգնած փոքրիկ կերպարանքը և կողքին երկայն ցցված ձողի նման սև բանը նկատելով, իսկույն ճանաչեց և շներին սաստելով առաջ գնաց։
– Խո՛ւդի։
– Հե՜յ։
– Ա՛յ տղա, էդ ի՞նչ խաբար ա, խի՞ չես առաջ գալիս։
– Ա՛յ տղա, առաջ գալու ժամանակ չի. գնա թվանքդ վեր կալ, դուրս արի՛[10]։
– Ի՞նչ խաբար ա[11]։