Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/493

Այս էջը հաստատված է

– Լեզգիները մի քանի[1] եսիր հարս էն բերել Գյուրջիստանու կռնիցը, Բոլնսովը դեպի Ախալցխա անցկացրել։

– Ո՞վ ա ասում։

– Տեսնող ա էլել։

– Դե կաց,– ասավ Հանեսը[2], տուն մտավ ու թվանքը ձեռքին դուրս եկան։

– Ո՞ր ճամփովը գնանք, Խո՛ւդի։

– Ես ասում եմ՝ հենց գիրտ Լալվարա ուսովը տանք, կարճաղաք անենք, որ հասնենք[3]։ Դրանք էս գիշեր Բոլնսի ձորերումը անպատճառ կըլեն, պետք Է Բողազովն անց կենան[4], որ լավ պճղենք, լուսաբացին[5] Բողազումը կըլենք։

– Կհասնենք,– մյուս <․․․> Դոնղուզ Ղռանը։

Եվ ճանապարհ ընկան այս երկու գլուղացիք, մեկը[6] վիթխարի, մյուսը մի կարճ, փոքրամարմին մարդ, որի հրացանն իր հասակից երկու անգամ ավելի երկայն էր։

***

Այս բանը, որ ես պատմում եմ, պատահեց [1826] թվին։ Հիմի[7] զարմանալի կերևա, բայց այն ժամանակ մեր աշխարհքում սովորական բան էր գերությունը[8]։ Լեռնաբնակ լեզգիները խմբերով իջնում Էին Կովկասի սարերից[9], հարձակվում էին վրաց կամ հայոց գյուղերի վրա, սպանում էին, կողոպտում էին ու գերի տանում։ Գերի էին տանում գլխավորապես ջահել հարսներին ու աղջիկներին։ Այն ժամանակ Ախալցխան օսմանցիների ձեռքն էր և[10] գերեվաճառության շուկան[11]։ Տանում էին այնտեղ չնչին գներով ծախում թուրքերի վրա[12]։ Անդարձ էր այս թշվառ գերիների ճամփան։ Ընկնում էին Տաճկ<աստանի> խորքերը կամ Պոլիս։ Ընդմիշտ բանտարկվում էին թուրքաց հարեմներում, և նրանցից շատ քչերին էր վիճակվում մի որևէ հրաշքով կամ մեծ փրկանքով կրկին տեսնել իր ծննդավայրն ու սիրելիների երեսը։

Խուդին պատմում է, թե ինչպես հասան, խլեցին։ Հարսնատերերը

  1. [երկու]
  2. [ու]
  3. [Շուլավերա վրա ներքև ենք]
  4. [էս գիշեր]
  5. [կհասնենք ու]
  6. [հսկա]
  7. [կարելի է]
  8. գեր[ի տանել]ությունը [Կովկասյան]։
  9. [և]
  10. [այնտեղ էր]
  11. [էր]
  12. [այս գերիներ<ը>]