Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/495

Այս էջը հաստատված է

– Էլ ոչ[1] մի բերան գինի չի տեսնիլ, մինչև մի արաբ կմնա Սասուն։

Թնդացին Սասնի սարերը, շառաչեցին զենքերը[2]։
Երգը որոտաց ռազմի։

Ռազմի երգը։

– Մի արաբի կտորի համար ինչ է շարժվում Սասունը[3],– ասավ Վիգենը, հետն առավ մի քանի քաջեր ու գնաց։

Նստած ճաշում, հաղթական Միրան ամիրան քեֆ Է անում․ և ահա հեռվից գալիս է մի ձիավոր։

– Տեսեք,– ասում է Միրան ամիրան,– ով է, որ կյանքից կշտացել, գալիս է և այլն։

Գալիս է Վիգենի մարդը։

– Նստիր,– ասում է ամիրան։

[4]Վիգեն իշխանը ինձ չի ասել նստիր։

– Հապա ի՞նչ է ասել։

– Ասել է՝ գնա, ասա՝ Միրան ամիրա, մենք մեռա՞ծ ենք, որ դու գալիս ես և այլն, և այլն։

– Մեռած չեք, հապա ի՞նչ եք։

Ու լուռ հեռացավ մարդը։

Մարդիկ են եղել առաջ ժամանակ,
Ապրել և[5] մեռել.
Մարդիկ եմ ասում—ձեզ պես չիմանաք,
[6]Դուշմանն էլ նրանց սիրել <է>[7]։


Նայում են նրան։

Այնտեղ կանգնած են Վիգենն ու Գրգուռը– չեն թողնում արաբն անցնի։

  1. [Մի ոք բաժակ գինի չի խմելու]
  2. [և պատերազմի պատրաստությունը և ճամփա ընկան]
  3. [Դուք]
  4. [Իմ տերն]
  5. [անցել]
  6. [Թշնամին էլ սիրել է նրանց]
  7. [Արևի նման հեռու անցյալից/Նայում եմ նրան/ Փայլում են նրանց հիշատակները։/ Եվ սև օրերին հիշելով նրանց/ Լցվում են հույսով մեր սրտերը]