Հետո ագենտն առանձին խոսում է գեղական հասարակության հետ։ Նրանք ասում են, որ ճիշտ է, ունեն, իրանցից ամենածերն աչքը բաց է արել՝ այդ հողերը տեսել է նրանց ձեռքին։
Մեկը– Ես իմ ջահել ժամանակ տեսել եմ, որ նրանք այնտեղից տալիս էին վրացիներին բահրով ու փող էին առնում։
Մյուսը– Ես ինքս 40 տարի առաջ կապալով վերցրել եմ։
Մյուսը– Հա, դրանցը ճիշտ է։
Ագենտ[1]– Երբ որ ձեզ կհարցնեն– ասացեք, որ այդ հողերը մերն են, մեր հասարակությանն են պատկանում, մենք ենք բաժին տվել, ասացեք, որ դրանք հարկ են տվել այդ հողերը վարելու համար։
Ամբ<ոխը>[2]– Ինչպե՞ս ասենք, որ նա դոկումենտները հանի՞։
Ագենտ– Նրա պատասխանը ես կտամ– ես թագավորից նշանակված եմ, որ ազնվականների հողերը խլեմ, տամ ձեզ։
Ագենտը խոսում է գյուղացիների հետ, որ ապրանքը քշեն հանդից․– Ոչ մի տեղ իրավունք չունեն։
Ամբ<ոխ>– Այ տղա, գնացեք բերեք իրանց տունն արեք։
Ագենտ– Դուռն էլ չի իրանցը։
Ամբոխը– Հա՛, հա՛, հա՛, դուռն էլ չի իրանցը։
Ագենտ– Իրավունք չունեն հասարակության ճանապարհներով ման գալու, ջուրը խմելու։
Ամբ<ոխը>– Հա՛, հա՛, հա՛․․․
Ապա բռնում են[3] մի ազնվականի ճանապարհի կիսին, թե իրավունք չունես մեր ճանապարհով ման գալու։
Ազն<վականը>– Բաս ի՞նչ անեմ։
Ամբ<ոխը>– Կանգնիր–մնա այստեղ։
Մյուսը– Այդտեղ իրավունք չունի կանգնելու։
Երրորդը– Թող թռչի օդի միջով։
Բոլորը– Հա՛, հա՛, հա՛,– վերցնում են, տանում,– այդպես