Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/502

Այս էջը հաստատված է


քո խակությունից– դրանք շատ հասարակ, չնչին, դատարկ արարածներ են (կնոջ մասին Նիցշեն և <1 անընթ.>։

– Ճիշտ ես ասում, ա՛յ, պատմում է։

– Դրանք մարդկանց հիմարացնում են։

Հերոսը ընկերություն, ընկերներ, մարդիկ է որոնում անդադար։– Ոգին նրան միշտ հեռու է քաշում՝ մարդկանց ստոր կողմերը ներկայացնելով, կեղծությունը երևան հանելով նրանց գաղափարների և միշտ խաբուսիկ պատրանքներով հիասթափեցնելով։

Հերոսը[1] երջանկություն է ուզում գտնել կնոջ հետ, ընկերի հետ, գործչի, մեծ մարդկանց, ոգին միշտ նսեմացնում է սրանց և միշտ կրկնում.

– Բարձր մարդը ուրիշի միջոցով չի հասնում երջանկության, այդ թույլ խղճուկ հոգիներն են, որ չեն կարող տալ իրանք իրանց, այլ ուրիշն է խնդացնելու։

(Մեզ անեկդոտ պատմիր,– ասում են աղջիկները,– որ ծիծաղեն– թե չէ ուրիշ ի՞նչ անեն– և ծիծաղել գիտեն միշտ)– հզորը միշտ ինքը գտնում է սնունդ իր հոգու համար– և իր ազատ մենակության մեջ ապրում է ազատ ամեն կապերից, որոնք նրա ինքնուրույն մեծությունը կարող էին այս կամ այն կողմը թեքել, եղծել, նվաստացնել, քսել իրանց գույներից և այլն։

Հերոսը անցնում է աղջիկներից երիտասարդներին– Ոգին գտնում է նրան և նա– բան չի գտնում– տափակ, խեղճ աղմկողներ, փոքրիկ եսեր, նեղ, սահմանափակ հեղափոխականներ– նեղ, երկչոտ, խաբեբա, անարդար– դարձյալ դժգոհ– բայց միշտ պահանջում է և անցնում է հասարակ<ական> գործիչներին– աջավոր, նենգավոր, խաբող, փոփոխական, կրքոտ։

Անցնում է մամուլին– գրականությունը– ամեն տեղ ձանձրույթ, մենակության ոգին քարշում է– այդ ամենահավատարիմ ընկերը տանում է զանազան մռայլ տեղեր,

  1. [(հետևելով մենակության, ձանձրույթի ոգուն)]