Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/506

Այս էջը հաստատված է

— Պարոննե՜ր, «Նոր֊Դարին» տարեք, «Նո՜ր-Դարին»… մենք «Նոր-Տարի» ենք, հրատ…

Բայց մի պոչազգեստավոր ոգևորված երիտասարդ չի թողնում խոսքս վերջացնեմ. հառաջ է գալիս և բոլորից բարձր աղաղակում.

— Պ. խմբագիր.

Երախտապարտ ազգը ձեզ հրավիրում է ճաշկերույթին, որ տալիս է ձեր տասնամյակի առթիվ,— և իսկույն հարայհրոցով ու կեցցեներով բարձրացնում են ինձ. զգում եմ՝ ինչպես հարյուրավոր ձեռքեր պահում են ինձ։

Հանկարծ ներս է մտնում մի ոստիկան. позвольте նա էլ է գոռում ու ձեռքը մեկնում դեպի ինձ։

Երևի սա էլ է ուզում բարձրացնել, մտածում եմ ես, բայց կոպիտ ոստիկանը փեշիցս բռնած ներքև է քաշում։

— Что ты делаешь,— աղաղակում է բարկացած ամբոխը։

— В суд его,— գոռում է ոստիկանը,– за клевету… по делу архимандрита Клитчянца…

Ասում է ու ինձ քարշ տալիս в суд, էլ ականջ չի դնում, ես հենց գոռում եմ՝ «Не я… господа, не я…»[1]։


ՃԵՄԱՐԱՆՆ ԱՎԱՐՏՈՂՆԵՐԻՆ

Ստացա ձեր նամակն և տեղեկացա… Դժբախտաբար Հայոց բարեգործական ընկերությունը մերժում է ձեր խնդիրը։

Բարեգործական ընկերությունը չի ընդունում այնպիսի բարի գործ, որի մեջ «աստված» բառը չկա, դրա համար էլ արտասահման է ուղարկում բացառապես այն երիտասարդներին, որոնք «աստվածաբան» են ուզում դառնալ։

Իսկ դուք ընտրել եք գյուղատնտեսություն, քաղաքատնտեսություն, լեզվաբանություն, պատմություն և այլն, որոնց մեջ իսկի խաչ էլ չկա։

  1. [Բանն այսպես գնալով ներողություն եմ խնդրում իմ թերթի բաժանորդներին, որ չկարողացա առաջնորդողս վերջացնել և անցնում եմ թերթիս մյուս բաժիններին։ Ազգային [գործերը] լուրեր]