Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/507

Այս էջը հաստատված է

 Ուրիշ բան է, եթե լիներ աստվածագյուղատնտեսություն, աստվածաքաղաքատնտեսություն, աստվածալեզվաբանություն և այլն։

Բաքու դիմեցեք, նրանց ընկերության անունը մարդասիրական է։


ՀԱՅՈՑ ԳՐՈՂՆԵՐԻՆ

«Մուրճ»–ի խմբագրատանը եղանակները խառնվելու պատճառով ձեր ապահովության ֆոնդի ժողովը հետաձգվում է անորոշ ժամանակով։


ԱՆՄԻՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՈՐՆ Է ԽԵՆԹ

Բայց ահա նա ինքը.

«Բարև ձեզ, պ<արոն> Արասխանյան, չէ որ դուք մի քանի անգամ հայտարարել եք. ի՞նչ եղավ գրողների ապահովության ֆոնդի ժողովը»։

– Ես[1] գրողների վիճակի վրա յուր ժամանակին կմտածեմ[2]։

– Այժմ ի՞նչ է որ։

– Այժմ ես մտածում եմ «Մուրճ»-ի ապահովության ֆոնդի մասին։

– Բայց չէ որ դուք ապահովված էիք, հրատարակիչ ունեք։

– Ես նրան դուրս վռնդեցի։

― Ինչո՞ւ։

– Որով<հետև>[3] խենթ էր, առանց որևէ մեկ իրավունք ունենալու «Մուրճ»-ի վրա տարե<կան> ինձ ռոճիկ էր տալիս, «Մուրճ»-ը հրատարակում էր իրան հաշվով, աշխատակիցներին վարձատրում էր․․․ Ես էլ նրան դուրս վռնդեցի․․․


Ա՜խ, անիրավ անմիություն,
Մտար «Մուրճ»-ի խմբագրատուն,
Սևատեսիլ, չար ու դաժան,

  1. [մենք]
  2. [կմտածենք]
  3. [հիմար]