– Ինչո՞ւ եք բեմից հրաժարվել, պա<րոն> Պեննեմեճյան։
– Ըշթա, քիթե՞ք, մենք այնպես սուտ հրաժարեցանք․ մտածեցինք, թե քոմիթեն չի ընդունիլ[1] մեր հրաժարականը․․․ շատ փոշմաներ ենք․․․
– Քո հարն ողորմի, քոմիթեի աչքի լիսն էիր այ[2]․․․
Էդ որ ամեն հրաժարվողի խնդրեն– ձեր պատրիարքը խո հիմի տասն անգամ հրաժարված կլիներ։
|
Հրեշտակն[5] առաջին փայլեց. տեսավ լաց է լինում աղեն։
– Ինչո՞ւ ես լալիս, դու, Ֆոմիչ,– հարցրեց հրեշտակը։
– Ի՞նչպես չողբամ, աշխատեցի, աշխատեցի, վերջը տվեցի Ներսիսյան դպրոցին, որ շան ճրագները կարդան, մի բարեգործական, որ մշեցիք ուտեն, և այլն։
Ա՜խ, թե կարողանայի հետս բերել։
Խռովեց պահ<ապան> ոգին, շրջեց երկար և անհետացավ դեպի եդեմ, որտեղից[6] հոսեց[7] հրեշտակների օրհներգությունը, և․․․ խնկահոտը հասնում էր[8]։
– Հա՛, հա՛, հա՛,– հանկարծ տարածվեց մի զարհուրելի