Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/514

Այս էջը հաստատված է
ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ
ՄԵՆԱԿ ԱՂՋԻԿԸ
1

Օրիորդը սեղանի ծայրին նստած[1] գիրք է թերթում, կարդում։ Սեղանի շուրջը խոսում են։

ՄԱՅՐԸ.– Մարգո, ինչ[2] կարդալու ժամանակ է։

Աղջիկը՝ գիրքը ծալելով.

– Ես ձեզ չեմ խանգարում․․․

Նրանք խոսում են ու աղջիկը լուռ, ձեռքին գլուխը հենած՝ կա<րդում է>։

– Մարգո, ինչո՞ւ ես տխուր։

– Ես տխուր չեմ։

– Ինչո՞ւ չես խոսում։

– Ես խոսում եմ։

(Ներս մտնող հյուրերը. կանայք. երբ բարևում են օրիորդին, դիմում են ծնողներին).

– Ախար, սրան երբ եք պսակում, էսպես ինչպես կարելի է։

ԾՆՈՂՆԵՐԸ.– Հա՛, էլ մի ասիլ[3] ։

Անվանակոչություն է։ Գալիս են հյուրերը։ Գալիս է ցանկալի[4] փեսացուն։

– Օրիորդ, թույլ տվեք նկատել, թեև գուցե <1 անընթ.> դուք հրաշալի ճաշակ ունեք, այդ կապույտ շորը ձեզ այնպես է սազում։

  1. [կամ պատուհանի առաջ]
  2. [գիր<ք>]
  3. [[Երբ] խրախճանի ժամանակ– լուսամուտներից երևում է ներսը լուսավորված, դաշնամուրի, երգի ձայներ– դուրսը բալկոնում խոսում են Մարգոն և Սուրենը]
  4. [հարուստ]