Ժողով՝ գավառական գրադարաններ հաստատելու (ավելի հիմնական մի գաղափար դնել). մարդիկ են գալիս ու դուրս գնում, շրջում, բեմից դեպի ձախ կուլիսը։ Դեռ վաղ է։ Վերնահարկը լցվում է հետզհետե և զանազան մասխարություններ են անում, խոսում, ծիծաղում՝ ներքև մեկը մյուսի հետ խոսելով.
– Ինձ այն է հետաքրքրում, թե <․․․>։ Մյուսը <․․․>։
Գնում են։
Ներս են գալիս նորերը՝ մի քանիսը մեկին շրջապատած[1]։
– Դուք կլինեք նախագահ, չէ՞։
– Եղբայր, այնքան ասացին, հոգիս հանեցին, ստիպված պետք է ընդունեմ։
ՈԻՐԻՇԸ.– Ոչ, անպատճառ պետք է ընդունեք։
ՄՅՈԻՍԸ.– Դուք այստեղ եղած տեղը․․․
ՄՅՈԻՍԸ.– Եթե չընդունեք, էլ ձեզ հետ չեմ խոսիլ, կնշանակի մեր կուսակցությունը <..>։
ՆԱԽ<ԱԳԱՀ>.– Ի՞նչ անեմ, ճարահատված պետք է ընդունեմ։
(Գնում են)։
Ուրիշներն էլ շարունակ գնում են, գալիս։
Երկու հոգի գալիս են, գործից խոսում, թե ինչպես է բանը սարքված, ձայներ շատ են գրաված, պատրաստած – իրար ապահովում են, գնում։
Մտնում են երկու հոգի։
– Օ՜ֆ, (մի թեթև համբույր ձեռքով) հասկանում եմ, ճիշտ որ, ընկերության մեջ հիմա կենդանություն կա. հիմի արժի անդամ լինել, գալ. ո՞վ է դրան բերել, հոգիդ ուտեմ, հոգիդ և այլն։
– Հերիք է, մի գժվիր։
– Դու ծանոթ ես, չէ՞։
– Այն էլ մոտիկ։
– Դե՛, ինձ հիմա ծանոթացրու, խնդրում եմ, թե ինձ սիրում ես։
- ↑ [ոչ անպատճառ]