Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/521

Այս էջը հաստատված է

Կավալերյանը գալիս է, փունջ ծաղիկ է բերում, խոսում, գովում, խնդում, գնում։

Երբ հիասթափվել է երիտասարդը, օրիորդի հետ խոսելիս հանկարծ զայրանում է.

– Դու ոճրագործ, խորտակեցիր իմ բոլոր ամրոցները, իմ այն հրաշալի աշխարհը․ ոչ մի բարբարոս այնքան անողորմ կերպով չի քանդել ոչ մի այսքան գեղեցիկ աշխարհ...

– Ես ի՞նչ արի։

– Ա՜խ, ինչ արիր, եթե իմանայիր։

Վերջում էլ ճաշը․ գալիս են, խոսում․ հիշեցնում դառնությամբ, որ իրենք ինչ լավ գիտեին– ինքնաբավական նկատում թշվառությունը։

Այդտեղից էլ տանում են հերոսին։

Գիշերով (խնջույքից հետո) հայրը (կամ ծնողները) հանդիմանում են իրենց աղջկանը.

– Ի՜նչ անհամեստություն էր, հազար ու մի թոկից փախածներ[1] եք հավաքում. Սուրենն ո՞վ, ես ո՞վ. դուրս է տալիս, ինչ բերանն է գալիս։

– Էլ մյուս անգամ նրան այստեղ չտեսնեմ։

– (Կարող եք դուք ասել)։

– Ընչեր էր խոսում։

– Բոլորը ճիշտ էր ասում։

Ծնողների հետ կռվում է։

Սուրենի ու օրիորդի տեսակցությունը։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Ես ձեզ պետք է ասեմ, որ դուք ձեզ պահել չգիտեք, մարդկանց հետ վարվել․․․

Ս<ՈԻՐԵՆ>.– Այսինքն։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Այ, այն իրիկուն՝ դուք հորս թե այն պարոնների հետ․․․

Ս<ՈԻՐԵՆ>.– Ես նրանցից ներողություն կխնդրեմ։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Ը՜, ը՜․․․

Ս<ՈԻՐԵՆ>.– Դուք անհոգ եղեք, այժմ կերթամ մի

ձեռք սպիտակ ձեռնոցներ կհագնեմ, կգամ նրանց[2] կխնդրեմ

  1. փախածներ[ի հետ]
  2. նրանց[ից նե<րողության]>