0Ր<ԻՈՐԴ>.– Բայց երանի ձեզ, որ մի խազեինից կարող եք հեռանալ մի ուրիշին, գոնե փոխվել։
ՄԱՅՐԸ.– Մարգո։
ՕՐ<ԻՈՐԴ>.– Իսկույն, մայրիկ։
Շարունակում են։
ՄԵԿԸ.– Օր<իորդ>, այստեղ սպասում ենք ձեզ։
Օրիորդը խոսում է։
Ս<ՈԻՐԵՆ>.– Ձեզ կանչում են։
ՕՐ<ԻՈՐԴ>– է՛հ։
Ս<ՈԻՐԵն>.– Այո՛, մի քանի տարի կյանք ունենք այս աշխարհում, այն Էլ մաշում ենք հառաչանքներով ու ստերով, պետք Է սրտին հետևել։
ՕՐ<ԻՈՐԴ>– Այո՛, սրտին, սրտին[1]․․․
ՄԱՅՐԸ.– Պ<արոն> Սուրեն, մի րոպե այստեղ ձեզ կանչում են[2]։
Սուրենը գնում Է։
ՄԱՅՐԸ.– Այս ինչ անքաղաքավարություն Է, հյուրերդ թողած մտել ես այստեղ․․․ Էն ու․․․ հետ քիչի փիչի, քիչի, Փիչի․․․
ՕՐ<ԻՈՐԴ>– [3]ինձ հանգիստ թող, մայրիկ։
Մ<ԱՅՐԸ>.– Ինչ հանգիստ, Էն տղան ամոթ Է․․․ Էնտեղ խոսում են։
ՕՐ<ԻՈՐԴ>.– Օֆ, խնդրում եմ, այն տղայի մասին ոչ մի խոսք, վերջապես ինչ ուզում են թող խոսեն․․․
Փեսացուն հայտնվում Է ժպտուն, կուռն առաջարկելով.
– Օրիորդ, մի պտույտ ձեզ հետ, կհաճեի՞ք[4]․․․
Մ<ԱՅՐԸ> (Շփոթվելով).– Ինչպես չէ, ինչպես չէ, Մարգո, թող, գնա․․․
ՕՐ<ԻՈՐԴ> (Բռնի ժպտալով).– Ուրախությամբ (Թևանցուկ դուրս են գնում)։
Երաժշտությունը շարունակվում է։
Ներս է մտնում ամուսինը։
(Դուրս են գալիս, այս ու այն կողմ խմբակների բաժանվում