Էջ:Թումանյանի ԵԼԺ հ5.djvu/525

Այս էջը հաստատված է

տեղավորվում, Միրգ են բերում բաժանում այդ ժամանակ):

Փեսացուն խոսելով, ծիծաղելով, ուրախ-ուրախ, ծիծաղեցնում է[1].

– Տեսնում ես, պոկ չեն գալիս իրարից, Էլ նա չի լինում, ինչ Է ստանում դա և այլն։

ՄԻ ԾԵՐ ՊԱՐՈՆ.– <Օր>իորդ, առ այս նարինջը կճեպիր, այս կանանց բան Է։

ՕՐ<ԻՈՐԴ>.– Ինչու՞[2], մի՞թե տղամարդիկ չեն կարող կճեպել։

ԾԵՐԸ.– Կարող են, բայց կանանց բան Է։ ՕՐ<ԻՈՐԴ>.– Իսկ տղամարդկանց․․․

Ծ <ԵՐԸ>.– Տղամարդկանց՝ այ, օր<ինակ>, գրել, գործել․․․

ՕՐ<ԻՈՐԴ>.– Մի՞թե կանայք չեն կարող գրել։

Ծ<ԵՐԸ>.– Ոչ, այդ արդեն կներեք[3], գրելը կնոջ բան չի[4], կինը, իմ կարծիքով, մայր Է, դա արդեն այնքան սրբազան, վեհ գործ Է, որ այդ Էլ հերիք Է, եթե նա կարողանա[5] սրբությամբ կատարել, իսկ գրելը, դա ինչ կապ ունի մայրության հետ։

Ս<ՈԻՐԵՆ>.– Իսկ հայրության հետ ինչ կապ ունի։

Ծ<ԵՐԸ>.– [6].Ինչպե՞ս, երևակայեցեք մի գրող կին։ Ոգևորությունը բռնեց, նստել Է գրի, հանկարծ երեխան լալիս Է, ծիծ Է ուզում, վերջապես երկունքի մեջ Է[7]։ (Հռհռոց ընդհանուր. Սուրենն ու օրիորդը վրդովվում են)։

ՕՐ<ԻՈՐԴԻ> ՀԱՅՐԸ.– Սպասեցեք ես մի չավ բան պատմեմ, կոճակի առակը։

Հռհռոց։

ԾԵՐԸ.– Վերջապես, ինչքան ուզում են բողոքեն– ապացույց, որ մինչև օ<րս> մի կին հանճար չկա. մեր նախնիք ասել են, ներեցեք, տիկիններ, կնոջ մազը երկար կլինի <․․․>.

  1. [էլ նա չի լինում]
  2. [միայն կանանաց բան է]
  3. [շուտ որքան էլ բողոքեն, բան դուրս չի գալ, մինչև այսօր աշխարհս]
  4. [դա ի նչ կապ ունի]
  5. [անել]
  6. [Բայց նա]
  7. [կոճակի պատ<մությունը>]