– Ա՛յ տղա, ես էն եմ զարմանում, թե երկաթի կողպեքը վրեն, էն ո՞նց են մտել։
– Տղե՛րք, Էստեղ մի շտուկ կա։
– Ա՛յ տա, դու ինձանից շատ կապրես։
– [1]Ա՛յ խալխ[2], մեղքս ինչ թաքցնեմ, ես էլ եմ կասկածավոր։
– Շատ խելքից մոտիկ, դրանից հավատալու ա, որ ինքը կրակ գցած ըլի։
– Հա՛։
– Դա կանի[3]։
– Դրանից կհավատամ, բա հո զուր չեն Սատանանց Սիմոն ասում։
– Տո, դա չէր, որ էն տարին եզը սատկել էր, եկավ շառով գցեց, դու արնով ես գցել։
ԱՄԲՈԽԸ.– (Հա՛, դրուստ ա)։
– Դա անհավատ, անհոգի մարդ ա։
– Գնանք էլածն էլ մենք քանդենք, գնանք։
– Տո ողորմի քանդողի հորը, հալալ ա իրան. աստծու դատաստան ա արել։
ՍԻՄՈՆԸ– Ա՛խպեր, մի սհաթ ասենք թե մտան, գող ա՝ կողպած դռնիցն էլ կմտնի, կալած կտրիցն էլ, դուք էն ասացեք[4], որ մինը գողանա, մի ուրիշն ընչո՞վ ա մեղավոր. էս Արութինը գողացել ա. շատ լավ, էս Դավոն ինչ անի:
– Ա՛յ տղա, Արութին, քեզանից փող առան, թե չէ։
– Առան։
– Ընչի։
– Ասում են՝[5] դու ես արել։ (Այս ու այն կողմից).– Ո՞վ ասավ, ադա, էդ ո՞վ էր։
– Տանուտերն ու <1 անընթ.>։
– Լա՜վ, ասենք սա գող։
– Ադա, Ղուկա՛ս, քեզանից ընչի համար առան։
– Ասում են՝ դու ես արել։
– Ա՛յ տղա, Մարտիրոս[6], քեզանից ընչի առան։